• Latest news

Ամերիկացի ատամնաբույժները Հայաստանի մարզային դպրոցներում կարիեսի կանխարգելման ծրագիր կիրականացնեն

13 մայիսի, 2016  17:01

Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջը (NYUCD), համագործակցելով Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ, հնարավորություններ է փնտրում ծրագիր իրականացնել Հայաստանի գյուղական համայնքներում` ատամնաբուժական, կրթական ու հետազոտական ծառայություններ տրամադրելով անապահով բնակչությանը:

Փոխդեկան Սթյուարթ Հիրշը մայիսի 12–ին Առողջապահության նախարար Արմեն Մւորադյանին ներկայացրեց Հայաստանի մարզերի երեխաների շրջանում նախատեսվող ծրագրի մանրամասները: 

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը ներկայացրեց գործունեության 12 տարվա ընթացքում Հայաստանի մարզերում հիմնադրամի կողմից իրականացվող կրթական, սոցիալական ու տնտեսական ծրագրերը` ուղղված երեխաների կյանքի որակի բարելավմանը։ Կարեւորվում է առողջապահական բաղադրիչը, մասնավորապես` գյուղաբնակ երեխաների շրջանում ատամների կարիեսի դեմ պայքարը։

Սթյուարթ Հիրշը նշեց, որ NYUCD-ն ողջ աշխարհում, այդ թվում ԱՄՆ-ի առանձին գյուղերում ու քաղաքներում կարիեսի կանխարգելման շարունակական ու երկարատեւ ծրագրեր է իրականացնում։ Հայաստանում կարիքները գնահատելու նպատակով թիմը եղել է Լոռու եւ Արմավիրի մարզերի 5 դպրոցում։ Եկել են եզրակացության, որ ծառայությունների կարիքը բավականին բարձր է։

Առաջարկվող ծրագրի շրջանակներում երեխաների շրջանում ժամանակակից միջոցներով կաթնատամների կարիեսը կանգնեցնելու դեպքում հիմնական ատամներն  այդ խնդրից զերծ են մնում։ Ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստան կժամանի ստոմատոլոգների, դասախոսների եւ շրջանավարտների մեծ թիմ` իրենց հետ բերելով անհրաժեշտ սարքավորումներ եւ նյութեր։ Աշխատանքներ կտարվեն տարբեր ուղղություններով եւ թիրախային տարբեր խմբերի շրջանում։  Դպրոցում կանխարգելիչ ծրագիրը կլինի ատամների ճիշտ խոզանակումը։

«Մեր երկար տարիների փորձը ցույց է տվել, որ դա ամենարդյունավետ կանխագելիչ միջոցն է։ Եվ դպրոցն ամենալավ հարթակն է, որտեղ կարելի է այն իրականացնել»,-ասաց ամերիկացի մասնագետը։

Ատամնաբուժական ծառայություններ կմատուցվեն նաեւ շտապ միջամտության կարիք ունեցող մեծահասակներին։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարեւորեց ներկայացված ծրագիրը,  մասնավորապես` երեխաների բերանի խոռոչի առողջության պահպանումը։ Հատկապես այն դեպքում, երբ առողջապահության նախարարությունն   իրականացնում է առողջ պահելու քաղաքականություն։ «Դա մեզ համար ոչ միայն առողջապահական ցուցանիշների բարելավման, այլեւ երկրի տնտեսական խնդիրների լուծման նպատակ է հետապնդում»,-ասաց նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է