• Latest news

Մրգերն ու բանջարեղենը կանխում են վաղաժամ ծննդաբերությունը

10 մարտի, 2014  10:31

Հղի կանանց հաճախ խորհուրդ են տալիս մրգեր եւ բանջարեղեն ուտել, իսկ նոր հետազոտությունը հաստատել է, որ  առողջ սննդակարգը նվազեցնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը:

Փորձագետները 2002-2008թթ. Նորվեգիայում վերլուծել են ավելի քան 66 000 հղի կնոջ տվյալները: Վաղաժամ ծննդաբերություն (մինչեւ 37 շաբաթական) եղել է նրանցից 5%-ի դեպքում, հաղորդում է Newsmax Health-ը։

Կանանց դեպքում, որոնք «խելամիտ» են սնվել՝ շատ թարմ բանջարեղեն, մրգեր եւ ամբողջական հատիկեղեն են կերել, շատ ջուր են խմել, ավելի քիչ է եղել վաղաժամ ծննդաբերության ռիսկը, քան այն հղիների դեպքում, որոնք սնվել են եփած կարտոֆիլով, ձկով եւ շոգեխաշած բանջարեղենով, ասում են հետազոտողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել