• Latest news

Միջազգային կոնֆերանսներին մասնակցելու համար հայ բժիշկները ավելի շատ կրեդիտային միավորներ կստանան

6 հուլիսի, 2016  18:50

Միջազգային գիտական կոնֆերանսներին մասնակցելու համար հայ բժիշկները եւ բուժքույրերը կստանան ավելի շատ կրեդիտային միավորներ, քան տեղական միջոցառումներին մասնակցելու համար։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարման բաժնի պետ Սամվել Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ բոլոր վկայականները եւ կրեդիտային բալերը, որոնք ստացվել են միջազգային միջոցառումների մասնակցելու համար, վավեր կլինեն Հայաստանում։ Ավելին՝ միջազգային կոնֆերանսներին հայ մասնագետների մասնակցությունը խրախուսելու նպատակով, եվրոպական կազմակերպությունների կողմից տրված կրեդիտային միավորները կգնահատվեն մեկ ու կես անգամ ավելի բարձր, քան տեղականները։

Օրինակ, եթե բժիշկը Լոնդոնում կոնֆերանսի մասնակցելու համար ստացել է 10 կրեդիտային միավոր, ապա դա համարժեք կլինի Հայաստանում ստացած 15 կրեդիտին։ Այսինքն՝ վերադառնալով հայրենիք՝ այդ բժիշկը կարող է իր վկայականը ներկայացնել համապատասխան կազմակերպությանը՝ Առողջապահության Ազգային ինստիտուտի լիցենզավորման կենտրոն, եւ ստանալ 15 բալ 10-ի փոխարեն։

«Այսպես մենք կխրախուսենք մեր բժիշկներին ավելի հաճախ գնալ արտերկիր և մասնակցել միջազգային գիտական միջոցառումներին», – նշեց Սամվել Սոգոմոնյանը։

Նշենք որ 2015 թ-ի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանը ընդունեց կատարեց «Բնակչությանը բուժօգնություն տրամադրելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագիծը, ըստ որի երկրում սկսում է կիրառվել միջազգային նորմերին համապատասխան շարունակական բժշկական կրթության համակարգը՝ ՇԲԿ, որի համաձայն՝ բոլոր բուժաշխատողները, ինչպես նաեւ որոշ ոչ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ, պարտավոր են 5 տարվա ընթացքում հավաքել համապատասխան քանակությամբ կրեդիտային միավորներ, որպեսզի հնարավորություն ստանան աշխատանքը շարունակելու։

Այն մասնագետները, ովքեր չեն հավաքի համապատասխան բալերը, կզրկվեն լիցենզիայից եւ պրակտիկայից։ Կրեդիտային միավորներ հնարավոր կլինի վաստակել գիտական աշխատանքներ կատարելով, գիտական կոնֆերանսներին, սեմինարներին, վարպետության դասերին եւ այլ միջոցառումներին մասնակցելով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է