• Latest news

5 հետաքրքիր փաստ լողի մասին

10 հուլիսի, 2016  21:38

Լողը, որը ամռանը շատ մեծ պահանջարկ է վայելում հայերի շրջանում, ոչ միայն օգնում է թոթափել սթրեսը ծանր աշխատանքային օրվանից հետո, այլեւ շատ օգտակար է առողջության համար:

NEWS.am Medicine խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ այն մասին, թե ինչպես է լողն ազդում մեր առողջության ու ֆիզիկական վիճակի վրա:

Լողն օգտակար է սրտի ու անոթների համար

Լողը օգտակար է սրտանոթային համակարգի առողջության համար: Այն մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով լողով են զբաղվում, սրտի կրճատումների հաճախությունը հանգիստ վիճակում նվազում են րոպեում 60-ից մինչեւ 55 հարված: Համեմատության համար ասենք, որ նրանք ովքեր չեն սիրում սպորտի ջրային ձեւերը, այդ ցուցանիշը կազմում է 65-57 հարված րոպեում:

Հետաքրքիր է, ի դեպ, որ լողորդների շրջանում կրկնակի քիչ են հիպերտոնիկները՝ մյուս մարզատեսակների սիրահարների ու առավել եւս սպորտով չզբաղվողների համեմատ

Լողը օգտակար է ֆիբրոմիալգիայի դեպքում

Իսպանիայում Extremadura համալսարանի ու պորտուգալական Էվորա համալսարանի հետազոտողնների խումբը 8 ամիսների ընթացքում հետեւել է 33 կանանց, որոնք տառապում են ֆիբրոմիալգիայով՝ հազվագյուտ հիվանդություն, որը բնութագրվում է խրոնիկ դիֆուզային սիմետրիկ մկանա-կմախքային ցավերով: Նախագծի այն մասնակիցների մոտ, որոնք շաբաթական 3 անգամ՝ առնվազն մեկական ժամ մարզվում էին լողավազանում, փորձի ընթացքում հոդացավն ու մկանացավը նվազել է՝ ի տարբերություն նրանց, ովքեր լողավազան չէին հաճախում:

Լողը դրական է ազդում լիբիդոյի վրա

Սառը ջրում լողալը լավացնում է արյան շրջանառությունն ու սեռական հորմոնների ատադրությունը: Օրական ընդամենը 30 րոպեն բավական է թե տղամարդկանց, թե կանանց մոտ լիբիդոն բարձրացնելու համար:

Երեխաների արյան մեջ լողի շնորհիվ գրեթե 20 անգամ ավելանում է աճի սոմատոտրոպին հորմոնը: Հեմոգլոբինի մակարդակը լողի շնորհիվ նույնպես բարձրանում է՝ թե երեխաների, թե մեծահասակների մոտ:

Լողը հրաշալի մարզանք է

Լողի ժամանակ աշխատում ու զարգանում են մարմնի գրեթե բոլոր մկանները, ու քանի որ մարդու մարմնի զանգվածը 10 անգամ նվազում է, լողը թույլ է տալիս մարզել մկանները, միաժամանակ չլարելով հոդերը: Հենց այդ պատճառով էլ լողով կարող են զբաղվել նույնիսկ նրանք, ում մյուս մարզաձեւերը հակացուցված են, այդ թվում հղի կանայք ( եթե նրանք բարդացումներ կամ հակացուցումներ չունեն)

Լողի ժամանակ, կարելի է այրել ժամում մոտ 200-300 կկալ, այնպես որ ցանկության ու ճիշտ սնվելու դեպքում լողը կարող է օգնել ոչ միայն մկանները համաչափ զարգացնելուն, այլեւ նիհարելուն:

Նույնիսկ փոքր երեխաները կարող են սովորել լողալ

Ծնվելուց 3 շաբաթ հետո նորածնին կարելի է սովորեցնել լողալ՝ նա շատ արագ կսովորի: Սակայն երեք ամիս հետո ջրի վրա ինքդ քեզ պահելու բնածին ունակությունը կորում է:

Ի դեպ հետաքրքիր է, որ լողը, որոշ գիտնականների կարծիքով դրական է ազդում երեխաների մտավոր ունակությունների վրա: Ավստրալիացի գիտնականները հետաքրքիր հետազոտության ընթացքում ստուգել են 3-5 տարեկան 180 երեխաների խելամտությունն ու պարզել, որ այն երեխանները, որոնք շուտ են սկսել զբաղվել լողով, շատ ավելի խելացի են, քան նրանց այն հասակակիցները, որոնք վախենում են ջրից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել