• Latest news

Իսրայելցի գիտնականները Ալցհայմերի բուժման համար սաղավարտ են մշակել

6 օգոստոսի, 2016  12:11

Իսրայելական Neuronix ընկերությունը Ալցհայմերի հիվանդության բուժման մեթոդիկա է մշակել, որի հիմքում համակարգչային խաղի օգտագործմամբ մտածողական վարժություններն են եւ ուղեղի խթանումը մագնիսական սաղավարտի միջոցով:  Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նոր գյուտի փորձարկման ընթացքում լավ արդյունքներ են ստացվել: 

Բուժման համար Ալցհայմերի հիվանդությամբ 30 հիվանդ էր ընտրվել: Հիվանդության բուժման համար սաղավարտի օգտագործումն արդեն 6 շաբաթ անց հիվանդի վիճակի զգալի բարելավում է ցույց տվել: Մի շարք պրոցեդուրաներից հետո հիվանդների վիճակը լավացել է բուժման վաղ փուլերի համեմատ: Սակայն, որպես կանոն, Ալցհայմերով հիվանդների վիճակը վատանում է վեց շաբաթվա ընթացքում: Բուժումից   10 ամիս անց հիվանդության ծանրացումը սկսել է դանդաղել, ի տարբերություն նրա, ինչ գիտահետազոտական գրականության մեջ պնդում են Ալցհայմերի հիվանդության զարգացման թեմայով, հայտնում է   MIGNews-ը:

«Այս բուժումը, որը հավելել են հիվանդների նախորդ բուժմանը, անցկացրել են Իսրայելում եւ ԱՄՆ-ում: Բուժումը հիվանդի վիճակի կարճաժամկետ արդյունավետություն է ցույց տվել  (առաջին մի քանի շաբաթում) առանց զգալի կողմնակի հետեւանքների: Բուժման այս գործընթացը ուրիշներից տարբերվում է նրանով, որ հիվանդի վիճակին հետեւել են մեկ տարվա ընթացքում:   Դա իր հերթին մեզ թույլ է տալիս տեսնել նրանց ուղեղի գործառնական վիճակը, որը զգալիորեն բարելավվել է բուժման կուրսից հետ», - ասել է Իսրայելում Նեյրոնիկս կլինիկայի պրոֆեսոր Մարտին Ռեյբին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել