• Latest news

5 հետաքրքիր փաստ առողջության համար սեքսի օգտակարության մասին

4 սեպտեմբերի, 2016  22:05

Եթե Դուք ուզում եք բարելավել սրտի առողջությունը, մաշկի վիճակը, միշտ լավ տրամադրություն  ունենալ եւ ավելի լավ քնել, պետք է ընդամենը ավելի հաճախ սեքսով զբաղվեք, պնդում են Curtin University-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա):

Կանոնավոր կերպով սեքսով զբաղվելը, նրանց խոսքով, օգտակար է ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջությանը: Ահա մի քանի հետաքրքիր փաստ այն մասին, թե սեքսն ինչպես է ազդում մեր առողջության վրա: 

1. Սեքսն օգտակար է մաշկի համար

Սեքսով զբաղվելու ընթացքում օրգանիզմում էնդորֆինի  եւ սերոտոնին հորմոնի նեյրոփոխանցիչ է արտադրվում: Այդ քիմիական նյութն իսկական հրաշքներ է գործում մաշկի հետ:   Էնդորֆինները նպաստում են նոր բջիջների աճին եւ բնական կոլագենի արտադրությանը, ինչը նվազեցնում է կնճիռների եւ պզուկներից հետո սպիական հյուսավածքի առաջացումը: Բացի այդ, սերոտոնինը նաեւ նպաստում է իմունոգլոբին- А անվանումով հակամարմնի արտազատմանը, որը պայքարում է էկզեմայի, փսորիազի եւ մաշկային ցանի դեմ:  

2. Սեքսը ֆիզիկական լավ ծանրաբեռնվածություն է

Սեքսը կարող է սրտային վարժությունների տարատեսակ համարվել, բայց անհրաժեշտ էֆեկտի հասնելու համար անհրաժեշտ է երկար ժամանակ զբաղվել դրանով եւ ցանկալի է` ինտենսիվորեն: Կես ժամվա սեքսի ընթացքում միջին վիճակագրական մարդը կարող է մոտավորապես  100 կալորիա այրել, ցույց է տվել Քվեբեկի համալսարանի գիտնականների հետազոտությունը: 

3. Սեքսն օգտակար է սրտի առողջության համար

Մեկ սեռական գործողությունը համարժեք է չափավոր տեմպով 23 րոպե հեծանիվ քշելուն կամ 15 րոպե լողալուն: Եվ չնայած դա բավարար չէ ֆիզիկական ծանրաբեռնվածության ամենօրյա պահանջները բավարարելու համար, սեքսն այնուամենայնիվ օգտակար է սրտի համար եւ բարելավում է նրա աշխատանքը: 

4. Սեքսը բարձրացնում է տրամադրությունը

Օրգազմի ընթացքում արտազատվող սերոտոնինը մարդուն երջանկության զգացողություն է տալիս, հանգստացնող ազդեցություն է ունենում, նվազեցնում է սթրեսի եւ տագնապի մակարդակը:  Բացի այդ, ինքը` կայուն սեռական հարաբերությունների առկայության փաստը յուրօրինակ բնական հակադեպրեսանտ է: Դրա շնորհիվ մարդն իրեն ընկալում է որպես սեռական առումով գրավիչ սուբյեկտ, որն ի վիճակի է բավարարել զուգընկերոջը եւ հաճույք ստանալ: Այդ ամենը բարձրացնում է մարդու ինքնագնահատականը եւ տրամադրությունը: 

5. Սեքսը խորը քուն է ապահովում

Սեքսը նաեւ բարելավում է քունը, հատկապես` տղամարդկանց մոտ: Օրգազմի ընթացքում օրգանիզմում պրոլակտին հորմոնն է արտադրվում, որը քնատության զգացողություն է առաջացնում: Տղամարդկանց մոտ այդ հորմոնն ավելի շատ է արտադրվում, այդ պատճառով օրգազմից հետո նրանց մոտ քնատություն է առաջանում: Կանայք եւս հոգնածության զգացում են ապրում օրգազմից հետո, բայց դա ավելի շատ կապված է ֆիզիկական հյուծվածության, քան հորմոնի ազդեցության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։