• Latest news

Այսօր նույնիսկ 30 տարեկանների մոտ են կրծքի քաղցկեղ հայտնաբերում. մասնագետ

18 հոկտեմբերի, 2016  14:31

Կրծքագեղձի քաղցկեղն այսօր «երիտասարդանում» է, ինչպես բազմաթիվ այլ հիվանդություններ. եթե նախկինում քաղցկեղի այս տեսակն ավելի հաճախ ախտորոշում էին 50-60 տարեկանն անց կանանց մոտ, ապա այսօր այս հիվանդությունը հայտնաբերում են նաեւ 30-35 տարեկանների մոտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ցավոք, այս հիվանդությունն այսօր հանդիպում է անգամ 23-25 տարեկան չամուսնացած աղջիկների մոտ: Իր աշխատած բժշկական կենտրոն դիմած կրծքի քաղցկեղով ամենաերիտասարդ հիվանդն ընդամենը 16 տարեկան է եղել:

Կրծքի քաղցկեղ, ըստ մասնագետի, երբեմն հայտնաբերում են նաեւ հղի կանանց մոտ: Բայց եթե նախկինում նման ախտորոշման դեպքում անհրաժեշտ էր ընդհատել հղիությունը եւ բուժում ընդունել, ապա հիմա հղիությունը պահպանելու հնարավորություն կա, հատկապես՝ ուշ շրջանում: Մասնագետը դեպք է հիշել, երբ Հայաստանում հղի կինը քիմիաթերապիա է անցել, իսկ ավելի ուշ լույս աշխարհ է բերել իր փոքրիկին:

Հիշեցնենք, որ այդ դեպքը Հայաստանում միակը չէ. անցյալ տարի ոչհոջկինյան լիմֆոմայով հղի կինը նույնպես քիմիաթերապիա է ստացել, իսկ հետո միանգամայն առողջ աղջիկ ծնել: Նման մի դեպք էլ տեղի է ունեցել երեք տարի առաջ, եւ ուռուցքային հիվանդությամբ հղի կինը քիմիաթերապիայից հետո առողջ տղա է ունեցել:

Քանի որ այսօր կրծքի քաղցկեղ ունենում են նաեւ երիտասարդ կանայք մասնագետները բոլոր կանանց եւ աղջիկներին խորհուրդ են տալիս պարբերաբար ինքնուրույն հետազոտել կաթնագեղձերը, իսկ կրծքի ցանկացած կոշտացման դեպքում անմիջապես բժշկի դիմել: Նաեւ լավ գաղափար է պարզ, անվտանգ եւ ոչ թանկարժեք՝ կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն անցնել:

40 տարեկանն անց կանանց էլ խորհուրդ է տրվում տարեկան գոնե մեկ անգամ կրծքի մամոգրաֆիկ հետազոտություն անցնել: Այս կանխարգելիչ հետազոտությունները կօգնեն քաղցկեղը հայտնաբերել ամենավաղ փուլում, ինչը կանանց հնարավորություն կընձեռի ամբողջությամբ բուժվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել