• Latest news

Մեծ Բրիտանիայում Զիկա վիրուսը փոխանցող մոծակների ձվեր են հայտնաբերել

20 հոկտեմբերի, 2016  13:58

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ Զիկա վիրուսը փոխանցող մոծակների ձվեր են գտել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Սթենֆորդի ուսանողներին նամակներ են փոխանցել՝ նախազգուշացնելով համալսարանի մերձակայքում ասիական վագրային մոծակների հայտնվելու մասին, որոնք բազմաթիվ գենետիկ հիվանդություններ եւ վիրուսներ են փոխանցում, այդ թվում՝ Զիկա վիրուսը:

Երկրի առողջապահության ծառայության փոխանցմամբ՝ այս միջատների ի հայտ գալու այլ վկայություններ չեն հայտնաբերվել: «Մենք մշտապես Մեծ Բրիտանիայում գոյություն ունեցող մոծակների տեսակների մոնիթորինգ ենք իրականացնում, որոնք նոր են մեր երկրի համար: Համալսարանի մերձակայքի մոնիթորինգը ցույց տվեց, որ այս պահի դրությամբ մոծակի այդ տեսակի ի հայտ գալու այլ վկայություններ չկան»,- հաղորդել է ծառայության աշխատակիցը:

Առաջին անգամ Զիկա տենդը գրանցվել է 1947 թվականին, Ուգանդայում: Այս հիվանդության ժամանակ, որպես կանոն, ջերմությունն աննշան բարձրանում է, դող է առաջանում, մաշկին՝ ցան, մարդը սկսում է արագ հոգնել, սակայն հաճախ այս հիվանդությունը կարող է ախտանշաններ չունենալ: Գիտնականները ենթադրում են, որ Զիկա վիրուսը հղիների մոտ պտղի տարատեսակ շեղումներ է առաջացնում, որոնցից ամենածանրը միկրոցեֆալիան է:

Ներկայում հիվանդության բռնկումներ են արձանագրվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել