• Latest news

Հինգ հետաքրքիր փաստ մամոգրաֆիայի մասին

5 նոյեմբերի, 2016  22:20

Մամոգրաֆիան կաթնագեղձի ուռուցքի ախտորոշման լավագույն մեթոդներից է. այդ հետազոտության միջոցով ուռուցքը հնարավոր է հայտնաբերել շատ վաղ, երբ այն դեռեւս չի շոշափվում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մամոգրաֆիայի մասին մի քանի հետաքրքիր փաստ

1. Մամոգրաֆիան ավելի ինֆորմատիվ է 40 տարեկանից մեծ կանանց համար

Սովորաբար մամոգրաֆիա խորհուրդ են տալիս անցնել 40-45 տարեկանից մեծ կանանց, իսկ երիտասարդ կանանց կուրծքը հետազոտում են ուլտրաձայնային ճանապարհով: Բանն այն է, որ երիտասարդ կրծքի հյուսվածքները շատ ավելի խիտ են, քան տարեցներինը, այդ պատճառով էկրանին այն պատկերվում է սպիտակ խիտ պատկերի տեսքով: Իսկ քանի որ ուռուցքները նույնպես սպիտակ գույնով են պատկերվում, բժշկի համար դժվար է չարորակ նորագոյացությունը տարբերակել մամոգրամայի վրա: Եթե, սակայն, ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկը տարօրինակ գոյացություն է տեսնում, կնոջը կարող են խորհուրդ տալ մամոգրաֆիա անցնել:

2. Մամոգրաֆիան այդքան էլ ցավոտ չէ

Որոշ կանայք վախենում են գնալ մամոգրաֆիայի, քանի որ լսել են, որ դա շատ ցավոտ պրոցեդուրա է: Իրականում ամեն բան կախված է կոնկրետ կնոջ զգայունությունից. ոմանց դա ցավոտ եւ տհաճ է տվում, մյուսներին՝ ոչ: Բացի այդ, ժամանակակից ապարատներով մամոգրաֆիան գրեթե անցավ է անգամ շատ զգայուն կանանց համար:

3. Ավելի լավ է մամոգրաֆիա անել դաշտանից մեկ շաբաթ անց

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դաշտանի ժամանակ կուրծքն ավելի փափուկ է դառնում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Հղի կանանց ցանկալի չէ մամոգրաֆիա անել:

4. Մամոգրաֆիայից առաջ դիմափոշին ու դեզոդորանտները ցանկալի չեն

Կանանց մեծ մասին խորհուրդ չի տրվում դիմափոշի կամ դեզոդորանտ օգտագործել մամոգրաֆիայի օրը, քանի որ դրանց հետքերը մամոգրամայյի վրա կարող են կալցիումի կուտակումներ թվալ:

5. Խորհուրդ է տրվում մամոգրաֆիա անել տարին մեկ անգամ

45-50 տարեկանից մեծ կանանց խորհուրդ է տրվում մամոգրաֆիա անել տարին մեկ անգամ: Եթե, սակայն, կինը կրծքի քաղցկեղ ունեցող ազգականներ ունի, նման հետազոտությունը ցանկալի է սկսել ավելի շուտ՝ տարեկանից, երբեմն նաեւ՝  35-ից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել