• Latest news

Ալցհեյմերի հիվանդությունը կարող է ախտահարել թե՛ ուղեղը, թե՛ սիրտը

30 նոյեմբերի, 2016  20:08

Ալցհեյմերի հիվանդությունը կարող է ախտահարել ոչ միայն մարդու ուղեղը, այլ նաեւ սիրտը. սպիտակուցների մասերը՝ այսպես կոչված, բետա ամիլոիդները, որոնք ուղեղում վահանիկներն են ձեւավորում, կարող են նույնատեսակ ազդել նաեւ սրտի վրա՝ մեծացնել սրտի սուր անբարարության առաջացման հավանականությունը: Այս մասին հայտնել են Harvard Medical School-ի եւ Beth Israel Deaconess Medical Center's Cardiovascular Institute-ի (Բոսթոն, ԱՄՆ) գիտնականները:

Նշված կենտրոնների աշխատակից Ֆեդերիկա դել Մոնտեն նշել է, որ երկու դեպքում էլ հիվանդության ներգործության մեխանիզմը միատեսակ է. պաթոլոգիան մի կողմից ազդում է ուղեղի, մյուս կողմից՝ սրտի վրա:

Հետազոտությանը մասնակցել է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող 22 հիվանդ, որոնց միջին տարիքը 79 տարեկան էր: Ստուգիչ խմբում ընդգրկված էին 35 առողջ մարդիկ, որոնք միջինը 78 տարեկան էին: Իրականացված հետազոտություններով պարզվել է, որ հիվանդների խմբում նկատվել է ձախ փորոքի պատերի կարծրացման միտում, որն անդրադարձել է արյուն մատակարարելիս նրա ընդարձակման ունակության վրա: Փորոքների կարծրությունն ու ոչ առաձգականությունը, արյան շրջանառությանը լիարժեք մասնակցելու անընդունակությունը իր հերթին համարվում է սրտի սուր անբավարարության վտանգի գործոն:

Temple University-ի սրտաբան Ալֆրեդ Բովի մեկնաբանությամբ՝ այսպիսի վիճակի կարող են հանգեցնել նաեւ բետա ամիլոիդները, որոնց կուտակումը փորոքի պատերին այն ավելի կարծր է դարձնում: Պրոֆեսորի խոսքով՝  եթե մկանները անհրաժեշտ կերպով չեն թուլանում, ապա հիվանդի մոտ կարող է սրտի սուր անբավարարություն առաջանալ, նույնիսկ եթե մյուս տեսակետներով նրա սիրտն առողջ է:

Ֆեդերիկա դել Մոնտեն նշել է, որ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողներին բուժող բժիշկները պետք է պատրաստ լինեն ոչ միայն սիրտ-անոթային պաթոլոգիաների առաջացմանը, այլ նաեւ այլ հիվանդությունների, քանի որ այս հիվանդությունը միայն ուղեղը չի ախտահարում, այն համակարգային հիվանդություն է: Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ բետա ամիլոիդների բարձր մակարդակ է նկատվել ոչ միայն սրտում, այլեւ աղիներում, երիկամներում եւ ընդհանուր առմամբ մկաններում:

Բժիշկ դել Մոնտեն եւ պրոֆեսոր Բովը նաեւ պարզաբանել են, որ առայժմ գոյություն չունի Ալցհեյմերի հիվանդության հետեւանքով առաջացած սրտի անբավարարության բուժում, իսկ սրտամկանի հյուսվածքում բետա ամիլոիդների կուտակման մեխանիզմը հասկանալու համար կպահանջվի հետազոտությունը կրկնել ավելի մեծ թվով մարդկանց մասնակցությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել