• Latest news

Քաղցկեղի յուրաքանչյուր տեսակ ռիբոսոմներում իր «ձեռագիրն» ունի

7 դեկտեմբերի, 2016  23:43

University of Basel's Biozentrum-ի գիտնականների խումբը հետազոտել է մարդու հյուսվածքներում, այդ թվում՝ ուռուցքային հյուսվածքներում ռիբոսոմային սպիտակուցների էքսպրեսիան եւ հայտնաբերել, որ քաղցկեղային ուռուցքներն ունեն անհատական «ձեռագիր»: Գիտնականների կարծիքով՝ այդ «ձեռագրերի» ուսումնասիրությունը կօգնի կանխատեսել, թե հիվանդությունն ինչպես կզարգանա:

Սպիտակուցները կյանքի հիմքն են: Օրգանիզմում դրանք արտադրվում են «մոլեկուլային մեքենաների» միջոցով, որոնք ռիբոսոմներ են կոչվում: Մարդու ռիբոսոմում պարունակվում է մոտ 80 ռիբոսոմային սպիտակուց, որոնց գրեթե քառորդ մասը, ինչպես գիտնականներն են պարզել, ունեն հյուսվածքային հատուկ էքսպրեսիա, իսկ քաղցկեղի զանազան տեսակներն ունեն անհատական «ձեռագիր»: Genome Biology ամսագրում գիտնականները հայտնել են, որ այդ սպիտակուցային «ձեռագիրը» կարող է որպես ախտորոշող նշան ծառայել եւ նույնիսկ օգնել քաղցկեղի դեմ նոր դեղամիջոցների ստեղծմանը:

Գիտնականները կատարել են հյուսվածքի 30 տեսակների, բջիջների 300 տարբեր տեսակների եւ ուռուցքների 16 տարատեսակների անալիզ ու պարզել են, որ ուռուցքային բջիջներում ռիբոսոմային որոշ սպիտակուցների բաժինը շատ ավելի փոքր է, իսկ մյուսներինը՝ շատ մեծ: Հնարավոր է, որ մեծ քանակով սպիտակուցների արտադրումը նպաստում է ուռուցքի աճին, իսկ մյուսները այն դանդաղեցնում են: Ռիբոսոմային սպիտակուցների բաղադրությամբ կարելի է նաեւ դատել օնկոլոգիական հիվանդությունների առաջացման կանխատեսման մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է