• Latest news

Տեստոստերոնային բուժումը մեծացնում է թրոմբների առաջացման հավանականությունը

7 դեկտեմբերի, 2016  18:36

Էրեկցիոն դիսֆունկցիան բուժելու համար տեստոստերոնային բուժում ստացող տղամարդկանց շրջանում զգալիորեն մեծանում է թրոմբների առաջացման հավանականությունը: Այդպիսի դեղամիջոցներ ստանալու պահից հետո առաջին կես տարվա ընթացքում թոքերում եւ ստորին վերջույթների երակներում թրոմբների առաջացման հավանականությունը մեծանում է 63 տոկոսով: Այս մասին հայտնել են Institute for Epidemiology-ի, Statistics and Informatics GmbH-ի (Գերմանիա) գիտնականները:

Ընդհանուր առմամբ երակային թրոմբոէմբոլիայի առաջացման հավանականությունը փոքր է, սակայն թե՛ բժիշկները, թե՛ հիվանդները պետք է իմանան այդպիսի բարդությունների առաջացման հավանականության մասին, պնդում են գիտնականները: Հետաքրքիր է, որ բուժումը սկսելուց 6 ամիս հետո այդ հավանականությունը նվազում է:

Կառլոս Մարտինեսի ղեկավարությամբ գիտնականները այսպիսի եզարակացության են հանգել՝ վերլուծելով 19 հազար հիվանդների տվյալները, որոնց մոտ թրոմբներ են հայտնաբերվել, նաեւ 900 հազար տղամարդկանց վերաբերյալ տեղեկությունները, որոնք թրոմբ չեն ունեցել: Տվյալները հավաքվել են Մեծ Բրիտանիայում՝ 2001-ից մինչեւ 2013 թվականը:

Հետազոտության շրջանակներում այն տղամարդիկ, որոնք տեստոստերոնային դեղամիջոցի օգտագործմամբ բուժում էին ստացել, երեք խմբի են բաժանվել՝ ներկայումս բուժում ստացողներ, ոչ վաղ անցյալում այդպիսի դեղամիջոցներով բուժման փորձ ունեցողներ եւ վերջին երկու տարիների ընթացքում տեստոստերոն չստացածներ:

Բուժում ստացածների շրջանում թրոմբի առաջացման հավանականությունը 25 տոկոսից բարձր է եղել՝ նրանց համեմատությամբ, որոնք այդպիսի դեղամիջոցներ չեն ստացել: Բուժումը սկսելուց կես տարի հետո այս ցուցանիշը նվազել է եւ հասել բուժումից առաջ գրանցված մակարդակին:

Նախկինում իրականացված որոշ հետազոտություններով ցուցադրվել է տեստոստերոնի եւ թրոմբների, սրտային խնդիրների ու աթերոսկլերոզի առաջացման հավանականության միջեւ հնարավոր կապը: Սակայն մինչեւ հիմա պարզ չէ՝ կապ կա՞ այդ հորմոնն ընդունելու եւ այս բոլոր խնդիրների միջեւ: Ամեն դեպքում, գիտնականները տեստոստերոնային փոխարինող բուժում ստացող տղամարդկանց խորհուրդ են տալիս կանոնավորապես անհրաժեշտ հետազոտություն անցնել՝ բարդացումների հավանականությունը նվազագույնի հասցնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել