• Latest news

Գիտնականները հայտնաբերել են Ալցհեյմերի հիվանդության բուժման բանալին

9 դեկտեմբերի, 2016  14:18

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն Ալցհեյմերի հիվանդության կանխման եւ բուժման միջոցների որոնումներում պոտենցիալ բեկում են կատարել: Նրանք հայտնաբերել են, որ հիվանդ մկների ուղեղում գամմա ալիքների խթանումը հանգեցնում է նյարդերում բետա ամիլոիդների խտության զգալի նվազման, որը սպիտակուցային «աղբ» է համարվում: Վահանիկների տեսքով դրա կուտակումը համարվում է նյարդադեգեներատիվ պրոցեսների առաջացման բնութագրական նշան:

Հետազոտողների խոսքով՝ եթե այս մեթոդը գործի նաեւ մարդկանց դեպքում, ապա այն կարող է հեռանկարային ուղղություն դառնալ՝ հաշվի առնելով, որ նման բուժումը հեշտ է կատարվում եւ օրգանիզմի աշխատանքին միջամտություն չի պահանջում:

Ուղեղի ալիքները յուրահատուկ էլեկտրական տատանումներ են, որոնք առաջանում են ուղեղի նյարդային բջիջների ընդհանուր ակտիվությամբ: Որոշ ալիքներ առաջանում են քնի ժամանակ, մյուսներն արտացոլում են մարդու ակտիվ, առույգ վիճակը եւ այլն: Վերջերս գիտնականները պարզել են, որ քնի ժամանակ ուղեղի որոշակի ռիթմերի խթանմամբ կարելի է, օրինակ, հիշողությունը լավացնել:

Հիվանդ մկների ուղեղի աշխատանքի դիտարկումներով պարզվել է, որ Ալցհեյմերի հիվանդության առաջացման եւ ուղեղում բետա ամիլոիդային վահանիկների կուտակման դեպքում ավելի ուժեղ են փոփոխվել, այսպես կոչված, գամմա ռիթմերը՝ նյարդային բջիջների բարձրհաճախականության տատանումները, որոնք սովորաբար կապում են հիշողության եւ զգացմունքների օրգանների կարճաժամկետ աշխատանքի հետ:

Հետագայում գիտնականները մեծացրել են մկների այն պոպուլյացիաներին, որոնց ուղեղի գամմա ալիքներ արտադրող բջիջները հատուկ սպիտակուցներ են պարունակել, որոնք նյարդերին ստիպել են գործել որոշակի գույնի լազերային բռնկումներով ճառագայթման դեպքում: Մկների վրա իրականացվել է 40 հերց հաճախականությամբ լազերային խթանիչներով նյարդերի ճառագայթման միջոցով գամմա ռիթմերի վերականգնման փորձ:

Արդյունքը ցնցող էր: Արդեն մի քանի ժամ հետո կրծողների ուղեղի բջիջներում բետա ամիլոիդների պարունակությունը 50 տոկոսով նվազել է եւ ամբողջ օրվա ընթացքում ցածր է մնացել:

Ստացված արդյունքները պոտենցիալ հնարավորություն են ստեղծում Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների ուղեղում բետա ամիլոիդների մակարդակի մշտական եւ զգալի նվազման հասնել ուղեղի խթանման ոչ ինվազիվային մեթոդի օգնությամբ: Դրանցից մեկը կարող է լինել մեդիտացիան, որը ուղեղի գամմա ակտիվությունը մեծացնում է:

Փորձերի արդյունքները ներկայացնող գիտական հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է