• Latest news

Մեկ գենի մուտացիան կարող է բացատրել շատ հիվանդությունների առաջացումը

10 դեկտեմբերի, 2016  13:22

Uppsala University-ի (Շվեդիա) գիտնականները հայտնաբերել են ամենատարբեր բազմաթիվ հիվանդությունների հետ զուգակցվող գենը: Դա FADS1 գենն է, որը պատասխանատու է պոլիհագեցած ճարպաթթուների (օրինակ՝ օմեգա-3 եւ օմեգա-6) արտադրման համար: Եթե այս թթուների արտադրման գործընթացում օրգանիզմում խանգարումներ են տեղի ունենում, դա մեծացնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Գիտնականները նաեւ պարզել են, որ FADS1 գենն ի հայտ է եկել մոտ 6 մլն տարի առաջ եւ առկա է միայն մարդկանց եւ շիմպազեների մոտ: Քանի որ պոլիհագեցած թթուները չափազանց կարեւոր են ուղեղի զարգացման համար, հնարավոր է, որ հատկապես FADS1-ի առկայությամբ են մարդիկ այդպիսի հաջող էվոլյուցիա ունեցել. գիտնականների խոսքով՝ մոտ 300 հազար տարի առաջ FADS1-ում մուտացիա է կատարվել, որի շնորհիվ թթուների արտադրման ուղղությամբ գենի «աշխատանքն» ավելի արդյունավետ է դարձել, ինչը եւ մարդուն առավելություն է տվել:

Նախկինում մարդիկ օգտագործում էին օրգանիզմին անհրաժեշտ ճարպաթթուների՝ ինչպես օմեգա-3-ի, այնպես էլ օմեգա-6-ի բավարար քանակ (որոնք պարունակվում են ձկան, մսի, ձվի եւ բանջարեղենի մեջ): Այժմ մարդու սննդակարգը փոխվել է, նա սկսել է օմեգա-6 պոլիհագեցած թթուներ ավելի շատ օգտագործել, իսկ օմեգա-3՝ ավելի քիչ: Nucleic Acids Research ամսագրի հրապարակման հեղինակներից մեկի՝ Գանգա Պանայի խոսքով՝ դրա հետեւանքով առավելությունը թերության է վերածվել:

FADS1 գենում մուտացիաները ներգործում են խոլեստերինի, օգտակար ճարպերի, շաքարի մակարդակի վրա, կարող են մեծացնել ալերգիայի, ռեւմատիզմի, աղիների բորբոքային եւ այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Uppsala University-ի պրոֆեսոր եւ հետազոտության գլխավոր հեղինակ Կլաես Վադելիուսը նշել է, որ այս գենի աշխատանքի ավելի լավ ըմբռնումը կօգնի այդ հիվանդություններից որոշների համար նպատակային բուժում մշակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել