• Latest news

Շագանակագեղձի քաղցկեղն ախտորոշելիս ուլտրաձայնը կարող է փոխարինել բիոփսիային

16 դեկտեմբերի, 2016  20:30

Այսօրվա դրությամբ քաղցկեղ կասկածելիս բիոփսիան համարվում է շագանակագեղձի վիճակի գնահատման միակ հավաստի մեթոդը: Բիոփսիայի ընթացքում հյուսվածքի նմուշներ են վերցվում, այնուհետեւ հետազոտվում է դրանցում քաղցկեղային բջիջների առկայությունը: Բիոփսիայի միջամտությունը ցավոտ եւ տհաճ է, սակայն մինչեւ վերջերս այն ոչ մի այլընտրանք չուներ: Իսկ այժմ University of Alberta-ի գիտնականները ստեղծել են այդ ինվազիվային միջամտությունից հիվանդներին ազատելու միջոցը: Նրանց առաջարկած մեթոդը նախատեսում է ուլտրաձայնի եւ նանոկաթիլի օգտագործում, որը թույլ է տալիս արյան մեջ հայտնաբերել քաղցկեղի մարկերները:

Սկզբում ուռուցքին «ստիպում» են արյան հոսքի մեջ բաց թողնել արտաբջջային վեզիկուլներ: Սա մասնագետներին արյան ընդամնեը մեկ կաթիլից ապահովում է գենետիկական նյութի հսկայական ծավալ: Ուլտրաձայնի շնորհիվ նանոկաթիլները վերածվում են պղպջակների, որոնք կլանում են ուլտրաձայնային էներգիան, իսկ հետո սկսում են գրոհել ուռուցքը՝ դրանցից դուրս բերելով վեզիկուլները, որոնցով կարելի է որոշել ուռուցքի գենետիկական առանձնահատկությունները, նրա ագրեսիվությունը:

Հեղինակների խոսքով՝ այս մեթոդը նույնքան արդյունավետ է, որքան բիոփսիան: Դրա հետագա զարգացումը կօգնի անհատականացված բժշկության զարգացմանը, երբ բուժումն ընտրվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար:

Հեղինակները կարծում են, որ մոտ ապագայում հնարավոր կլինի անցնել նոր մեթոդի կլինիկական փորձարկումների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել