• Latest news

Սպորտը կարող է օգնել հաղթահարել դաշտանադադարի նախանշանները

29 դեկտեմբերի, 2016  12:11

Վազքը, հեծանվավազքը եւ սպորտի այլ տեսակներ կանանց կարող են օգնել հաղթահարել դաշտանադադարի նախանշանները: Իհարկե՝ հարկ եղած արդյունքին հասնելու համար հարկավոր է սպորտով զբաղվել շաբաթը 4-5 անգամ: Այս մասին հայտարարել են John Moores University-ի գիտնականները:

Մասնագետները ենթադրում են, որ եթե ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է կարգավորել կնոջ մարմնի ջերմաստիճանը, կարող է նաեւ ազդել դաշտանադադարի նախանշանների արտահայտման ինտենսիվության վրա: Դրանում համոզվելու համար նրանք հետազոտություն են կատարել դաշտանադադարի շրջանում գտնվող 21 կնոջ մասնակցությամբ, որոնք մինչ այդ սպորտով չեն զբաղվել:

Հետազոտության ընթացքում նրանք գնահատել են յուրաքանչյուր կնոջ ընդհանուր առողջությունը, դիմացկունության մակարդակը, դեպի ուղեղ արյան հոսքի ծավալը, որն ազդում է ջերմային արձագանքի վրա: Ջերմային սթրեսին արձագանքելու կանանց ունակությունները ստուգելու համար հետազոտողները նրանց հատուկ կոստյում են տվել, որը ջրով է լցվում: Ավելացնելով ջրի ջերմաստիճանը՝ գիտնականները կարողացել են դաշտանադադարի արհեստական նախանշաններ առաջացնել եւ հետեւել են այդ երեւույթները կառավարելու՝ կնոջ օրգանիզմի ունակությանը:

Փորձի 14 մասնակիցների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը սկսել են աստիճանաբար ավելացնել, իսկ մյուս 7-ի պարագայում այն նախկինն են թողել: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ չորրորդ ամսվա ավարտին այն կանայք, որոնք շաբաթական 4-5 անգամ 45 րոպե վազքով կամ հեծանվավազքով են զբաղվել, դաշտանադադարի նախանշանների ժամանակ ավելի քիչ են քրտնել: Նրանց մաշկի ջերմաստիճանը նույնպես ավելի պակաս զգալի է ավելացել:

Գիտնականների խոսքով՝ այս ամենն ապացուցում է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն իսկապես օգնում է պայքարել դաշտանադադարի նախանշանների դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել