• Latest news

Խառն ամուսնությունները հանգեցնում են ազգային գենոֆոնդի կորստին. գենետիկ

16 հունվարի, 2017  18:45

Խառն ամուսնությունները հանգեցնում են ազգային ինքնության եւ ազգային գենոֆոնդի կորստին։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել գենետիկ Արտյոմ Գասպարյանը։

Մասնագետի խոսքով՝ այն կարծիքը, թե խառն ամուսնություններից ավելի առողջ եւ ամուր երեխաներ են ծնվում, իրականում այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Առաջին սերնդում տարբեր ազգություններ ունեցող ծնողներից ծնված երեխաները կարող են եւ ինչ–ինչ առավելություններ ունենալ, սակայն հաջորդ սերունդները կորցնում են այդ առավելությունը, ի հայտ են գալիս խնդիրներ։ Բանն այն է, որ մասնագետը կարծում է, որ երբ մի մարդու մոտ խառնված են միմյանցից շատ տարբերվող տարբեր ռասաներ, այդ մարդու մոտ անկայուն կապերով գեներ են ի հայտ գալիս, որոնք արդեն հաջորդ սերունդներում առողջական խնդիրների են հանգեցնում։ Այդ պատճառով խառն ամուսնություններից ծնված ամուսինների թոռներն ու ծոռները հաճախ խոցելի են ինֆեկցիոն հիվանդությունների, գենետիկ խնդիրների, մտավոր հիվանդությունների ու ուռուցքների առաջ։

Գենոֆոնդը, ըստ նրա, ձեւավորվում է դարերի ընթացքում, եւ նրա վրա ազդում են տեղանքը, այն երկրի կլիմայական պայմանները, որտեղ ապրում են այդ գենոֆոնդը կրողները, եւ բազմաթիվ այլ գործոններ։ Իսկ արագ ձեւավորվող գենոտիպերը, որոնք առաջանում են խառն ամուսնությունների արդյունքում, կարճ կյանք են ունենում եւ հաջորդ սերունդներում սկսում են քայքայվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել