• Latest news

Տուբերկուլյոզի դեմ նոր պատվաստանյութ է մշակվում

18 հունվարի, 2017  14:38

AgResearch Ltd.-ի գիտնականներն աշխատում են տուբերկուլյոզի դեմ նոր պոտենցիալ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ: Եթե այն արդյունավետ լինի, կդառնա այս դարում մշակված այդպիսի առաջին պատվաստանյութը:

Նոր պատվաստանյութում տուբերկուլյոզային միկրոբակտերիաների (Mycobacterium tuberculosis или Mycobacterium bovis) հակագեները հասցնելու համար օգտագործվել են հատուկ կենսագրանուլներ՝ բնական պոլիեթերներ, որոնք ոչ տուբերկուլյոզային բակտերիա (աղիքային ցուպիկ) են ստեղծում:

Լաբորատոր մկների մոտ միկրոբակտերիալ հակագեները կարող են առաջացնել բջջային-միջնորդավորված իմունային ռեակցիաներ: Սակայն միկրոբակտերիաները չունեն կենսագրանուլ արտադրելու համար անհրաժեշտ ֆերմենտներ: Մասնագետները նոր մեթոդ են մշակել, որի շնորհիվ ոչ տուբերկուլյոզային Mycobacterium smegmatis բակտերիան ֆերմենտն սկսել է արտադրել:

Դրա արդյունքում ստացված կենսագրանուլները մկներին են ներարկել եւ հետեւել են նրանց իմունային պատասխանին: Applied and Environmental Microbiology-ում հրապարակված հետազոտությամբ պարզվել է, որ նոր պատվաստանյութը ունակ է մկների մոտ տուբերկուլյոզը կանխել:

Նշենք, որ տուբերկուլյոզի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութը ստեղծվել է 1921 թվականին: Այն վտանգավոր է իմունային թուլացած համակարգով մարդկանց համար, քանի որ նրանց հիվանդությունից պաշտպանելու փոխարեն, կարող է թուլացած օրգանիզմում դրա առաջացման հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել