• Latest news

Ձվարանների քաղցկեղ սկսվելու 4 ախտանշան

22 հունվարի, 2017  22:14

Ձվարանների քաղցկեղը քաղցկեղի ամենանենգ տեսակներից մեկն է, քանի որ այն կարող է երկար ժամանակ ոչ մի ախտանշան չունենալ, եւ կինը, մտածելով, որ լիովին առողջ է, բժշկի չի դիմի ու բուժում չի ստանա:

Ֆիլադելֆիայի քաղցկեղի հետազոտական կենտրոնի գիտնականները մի շարք ածխտանշաններ են ներկայացրել, որոնք պետք է կանանց մոտ տագնապ առաջացնեն եւ գինեկոլոգի մոտ հերթագրվելու առիթ դառնան: Բնականաբար, այս ախտանշանները բավական ընդհանրական են եւ կարող են մի ամբողջ շարք հիվանդություններ ցույց տալ: Այդուհանդերձ, եթե ձեզ մոտ ստորեւ թվարկվող ախտանշաններից մեկը կամ մի քանիսը նկատել եք, ցանկալի է գոնե սեփական հանգստության համար բժշկի հետ խորհրդակցել:

Փորի փքվածություն կամ թեթեւակի ուռածություն

Փորի փքվածությունը եւ փորի շրջանում թեթեւակի ուռածության առաջացումը կարող են նշանակել ձվարանների խնդիրներ: Իհարկե, դա կարող է նաեւ աղիների խնդիրների ախտանշան լինել, կամ ընդահանրապես նորմայի տարբերակ, սակայն համենայնդեպս բժշկի հետ խորհրդակցելը չի խանգարի:

Ցավեր փորում եւ թիկունքում

Խնդիրների մասին կարող են վկայել նաեւ  թիկունքում եւ փորի ստորին հատվածում երկարատեւ ցավերը, ինչպես նաեւ սեքսի ժամանակ առաջացող ցավերը:

Դաշտանային ցիկլի խանգարումներ

Դաշտանային ցիկլի խանգարումները կարող են տարբեր պատճառներ ունենալ՝ սթրեսից եւ հորմոնալ խնդիրներից սկսած մինչեւ օնկոլոգիական հիվանդություններ: Հետեւաբար, եթե ձեր ցիկլում ինչ-որ բան խանգարվել է, գինեկոլոգի հետ խորհրդակցեք:

Սնվելու խնդիրներ

Սնվելու խնդիրները, արագ կշտանալու զգացումը, քաշի հանկարծակի կորուստը (առանց որեւէ ջանք գործադրելու) նույնպես կարող են ցույց տալ օրգանիզմում խնդիրների առկայության մասին, հետեւաբար այս ախտանշանները նույնպես ուշադրության արժանի են:

Բժիշկների խոսքով՝ եթե այս ախտանշաններից ցանկացածը 2 շաբաթից ավելի է տեւում, դա արդեն մասնագետին դիմելու առիթ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել