• Latest news

Հիպերտոնիայի բուժման հիմնական մեթոդները

27 մարտի, 2014  13:27

Քանի որ արյան բարձր ճնշումը կամ հիպերտոնիան հիվանդություն է, որն, առաջին հերթին, կապված է ապրելակերպի հետ, ապրելակերպը փոփոխելով՝ կարող եք այն կարգավորել եւ հսկողության տակ պահել, ասում է խոլիստիկ բժշկության խորհրդատու Ժակլին Բենքսը:

Հիպերտոնիան ի հայտ է գալիս, երբ արյան ճնշումը միշտ բարձր է լինում՝ փոփոխելով  արյունատար անոթների գործառույթը եւ կառուցվածքը: Ինչպես հաղորդում է Fox News-ը՝  ըստ ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնների՝ մոտ 67մլն. ամերիկացի տառապում է արյան բարձր ճնշմամբ:

Հիպերտոնիան ազդում է կարեւոր կենարար օրգանների վրա, առաջ բերելով տարբեր կողմնային ազդեցություններ՝ կուրությունից մինչեւ երիկամների հիվանդություն: Այն նաեւ վնասում է  ուղեղի զարկերակները եւ անգամ կարող է  կաթվածի հասցնել: Ըստ Ամերիկայի սրտաբանության ասոցիացիայի՝ գոյություն ունեն մի շարք ռիսկային գործոններ հիպերտոնիայի համար՝ ավել քաշը, ֆիզիկական գործունեության սակավությունը, ծխելը,  հորմոնալ խանգարումները եւ ընտանեկան խնդիրները:

Զարկերակային ճնշումը կարող եք հսկողության տակ պահել՝ Ձեր սննդակարգի մեջ ավելացնելով որոշ ճնշումը իջեցնող մթերքներ:

Ավստրալական կենտրոնի՝ Baker IDI Heart and Diabetes Institute-ի հետազոտողները ցույց են տվել, որ օրական օգտագործելով մեկ բաժակ բազուկի հյութ՝ կարող եք  զգալիորեն իջեցնել  զարկերակային ճնշումը: Բազուկը պարունակում է բնական նիտրատներ, որոնք լավացնում են անոթների վիճակը՝ իջեցնելով  զարկերակային ճնշումը:

Նեխուրը պարունակում է ֆտալիդների ֆիտոքիմիկալիաներ, որոնք, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, թուլացնբում են զարկերակի պատերի մկանային հյուսվածքները, ինչն էլ իր հերթին լավացնում է արյան հոսքը եւ իջեցնում՝ արյան ճնշումը:

Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը՝ օրական օգտագործելով 10մգ ալեցին, որը պարունակում է սխտորը, կարող եք  3 ամսվա ընթացքում կարգավորել արյան ճնշումը: Դրա համար օրական պետք է ուտեք սխտորի 3-4 ատամիկ:

Լավ կլինի եթե շաբաթական հանգստացնող պրոցեդուրաների այցելեք եւ ոչ մի դեպքում բաց չթողնեք:

Իսկ օրվա ընթացքում, երբ ճնշված եք զգում Ձեզ, փակե՛ք աչքերը եւ սկսե՛ք խորը շնչել ու ոչնչի մասին մի՛ մտածեք, բացի շնչառությունից:

Միայն դրական բաների մասին մտածելով՝  այդ դրական էմոցիաները հաղորդվում են Ձեր ուղեղին եւ այն թուլանում ու հանգստանում է:

Ճնշման վրա իր դրական ազդեցությունն ունի նաեւ թեյը: Նախապատվությունը տվե՛ք  բուսական թեյին:

Հիբիսկուսի թեյը շատ ֆլավոնոիդներ է պարունակում,  միներալներով եւ  մի շարք ուրիշ  սննդարար նյութերով, այն իջեցնում է նաեւ արյան ճնշումը, ինչպես ցույց են տալիս որոշ հետազոտություններ։

Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տալիս, որ  օրական օգտագործելով  մինչեւ 2 բաժակ ուլուն կամ կանաչ թեյ,  հիպերտոնիայի ռիսկը կարող եք նվազեցնել 46%-ով:

Ըստ  Archives of Internal Medicine –ում հրապարակված հոդվածի՝ օրական 3 բաժակ սեւ թեյը 6 ամսվա ընթացքում կարող է նվազեցնել  սիստոլիկ եւ դիաստոլիկ զարկերակային ճնշումը 2-3մմ սնդիկի սյունով:

Վերոնշյալ խորհուրդները, կանոնավոր կերպով վարժություններ կատարելը եւ  շաքարի օգտագործման նվազեցումը  կօգնեն Ձեզ իջեցնել արյան ճնշումը: Կարեւորը հետեւողական եւ համբերատար լինելն է. միգուցե Ձեզանից պահանջվի 3 ամիս արդյունքի հասնելու համար:

Եւ մի՛ մոռացեք կանոնավոր կերպով չափել ճնշումը եւ  թեկուզ փոքրիկ փոփոխության դեպքում՝ դիմել բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել