• Latest news

Չինաստանում ծրագրում են ՁԻԱՀ-ը բուժել ավանդական չինական բժշկության օգնությամբ

9 փետրվարի, 2017  10:42

Չինաստանում պատրաստվում են ավանդական չինական բժշկությունն օգտագործել ՁԻԱՀ-ի բուժման գործում՝ կրկնապատկելով նոր մոտեցումն իրենց վրա փորձող հիվանդների թիվը: Խոսքը հնգամյա ծրագրի մասին է, որի նպատակը հնագույն բժշկության գաղտնիքները յուրացնելն է:

Բայց դա չի նշանակում, որ չինացի մասնագետներն ուզում են հրաժարվել ստանդարտ հակառետրովիրուսային թերապիայից: Նրանք ուզում են համատեղել ավանդական չինական բժշկության եւ արեւմտյան բժշկության մոտեցումները:

Պաշտոնյաների խոսքով՝ ավանդական թերապիայի մեթոդների ներառումը թույլ կտա զգալիորեն կրճատել ՁԻԱՀ-ի բուժման ծախսերը՝ հրաժարվելով թանկարժեք բարձր տեխնոլոգիաների օգնությանը:

Նոր ռազմավարությունը, չինացի մասնագետների կարծիքով, հնարավորություն կընձեռի առնվազն 10%-ով նվազեցնել նույնասեռականների շրջանում վարակի մակարդակը, իսկ մորից երեխային վարակի փոխանցումը՝ մինչեւ 4%-ով: Սակայն մեթոդի էության մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե ինչպես են ծրագրում բուժել ՁԻԱՀ-ով հիվանդներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել