• Latest news

Կեսարյան հատումից առաջ հակաբիոտիկներ ընդունելը վտանգավոր է պտղի համար. հետազոտություն

10 փետրվարի, 2017  21:37

Հղիության ժամանակ հակաբիոտիկներ ընդունելը կարող է բացասաբար անդրադառնալ պտղի զարգացման վրա եւ թուլացնել իմունային համակարգը։ Մկների վրա իրականացրած փորձարկումները ցույց են տվել, որ հակաբիոտիկները սպանում են աղեստամոքսային տրակտի կարեւոր մանրէները՝ խախտելով բալանսը, նախազգուշացնում են Cincinnati Children’s Hospital Medical Centre–ի գիտնականները։

Փորձագետները հետազոտության ընթացքում կարողացել են առանձնացնել մանրէների արտազատած միացությունները։ Այդ միացությունները մանկական թոքերին «հրամայում են» սկսել իմունային բջիջներ արտադրել, «ասում են», թե որքան է պետք արտադրել եւ երբ օգտագործել։ Աղեստամոքսային տրակտում բակտերիալ բալանսի խախտումը, անգամ ժամանակավոր, հասցնում է թուլացնել նորածին մկնիկների առողջությունը, նրանց խոցելի դարձնել թոքաբորբի եւ անգամ մահվան ռիսկի առաջ։

Կեսարյան հատումից առաջ հակաբիոտիկներ օգտագործելու պրակտիկան, ըստ հետազոտողների, նույնպես վտանգավոր է։ Դրանք նշանակում են ստրեպտոկոկային ինֆեկցիայից պաշտպանելու համար։ Բայց վնասակար մանրէներից բացի, հակաբիոտիկները սպանում են նաեւ օգտակար միկրոօրգանիզմները, եւ դա կարող է բացատրել, թե ինչու են գենետիկ հակումներ չունեցող մարդիկ հիվանդանում ասթմայով եւ թոքերի այլ հիվանդություններով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել