Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Ոսկրածուծի 5 հաջող աուտոտրանսպլանտացիաներից հետո Հայաստանում հնարավոր կլինի ալլոտրանսպլանտացիա անել

15 փետրվարի, 2017  19:56

Մոտ ապագայում Հայասանում կանցկացվեն ոսկրածուծի աուտոտրանսպլանտացիաներ, որոնց ընթացքում հիվանդներին ներպատվաստվելու են ցողունային բջիջներ, որոնք հենց նրանցից են վերցված։ 5 հաջող վիրահատությունից հետո մասնագետները կկարողանան անցնել ալլոտրանսպլանտացիաների, որոնց համար արդեն գործածվելու են դոնորական ցողունային բջիջներ։ Այս մասին լրագրողներին պատմել է Հայաստանի ԱՆ գլխավոր արյունաբան, Արյունաբանական կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը։

Նրա խոսքով, ոսկրածուծի առաջին փոխպատվաստման անցկացման կոնկրետ ժամկետ նշելը դեռ բարդ է՝ եւ մասնագետները, եւ չորս հիվանդները հիմա պատրաստվում են այդ վիրահատությանը։ Հայտնի է միայն, որ առաջին վիրահատությունը կանցկացվի մոտ ապագայում։ Ճիշտ է ժամանակ կպահանջվի, որպեսզի հնարավոր լինի գնահատել դրա արդյունքները, չէ՞ որ խոսքը ոչ թե մեկ վիրահատության մասին է, այլ բարդ բուժակարգի, որը երկարատեւ բուժում ու հսկողություն է պահանջում։ Այդ ամբողջ ընթացքում հայ մասնագետներին օգնելու են այս հարցում ավելի փորձառու օտարերկրացի գործընկերները։

5 հաջող անցկացված աուտոտրանսպլանտացիայից հետո հայ մասնագետները կկարողանան անցնել ալլոտրանսպլանտացիայի, որը համարվում է ավելի բարդ, քան աուտոտրանսպլանտացիան, բացի դրանից յուրաքանչյուր հիվանդի համար անհրաժեշտ է լինելու գտնել ցողունային բջիջների ամբողջովին համատեղելի դոնոր։

Փոխպատվաստումներն անցկացվելու են Արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքում, որտեղ բացվում է բարձր չափաբաժիններով քիմիաթերապիայի ու ոսկրածուծի փոխպատվաստման բաժին։ Այդ կենտրոնում, ինչպես նշեց Սմբատ Դաղբաշյանը, տարեկան հնարավոր կլինի մինչեւ 100 փոխպատվաստում անել։ Նախնական տվյալներով, Հայաստանում նման փոխպատվաստման կարիք ունի տարեկան մոտ 60 հիվանդ, որոնցից 10-12-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են։ Նման հիվանդներից շատերն առայսօր ստիպված են եղել բուժման համար մեկնել այլ երկրներ, բայց հենց փոխպատվաստումներ սկսեն անել նաեւ Հայաստանում, որեւէ տեղ մեկնելու կարիք այլեւս չի լինի։

Ցողունային բջիջների փոխպատվաստումը սովորաբար պետք է այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են լեյկոզը, լիմֆոման, ապլաստիկ անեմիան, տալասեմիան։ Դեպքերի 70-80 տոկոսում քիմիաթերապիայով բուժումը արդյունավետ է լինում այդ հիվանդությունների դեպքում, իսկ մնացած դեպքերում ոսկրածուծի փոխպավաստումը կարող է ապաքինման 50 տոկոսի հավանականություն ապահովել։ Դա բավականին մեծ տոկոս է, մանավանդ եթե հաշվի առնենք այդ հիվանդությունների ծանրությունը։

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: