• Latest news

Տղամարդկանց ճաղատացման մեջ մայրե՞րն են մեղավոր

18 փետրվարի, 2017  11:58

Գենետիկները գտել են ԴՆԹ երկու հարյուր հատվածներ, որոնք ազդում են միջին տարիքի տղամարդկանց ճաղատացման հավանականության վրա, ասվում է PLOS Genetics ամսագրում հրապարակված հոդվածում։

«Մենք հայտնաբերել ենք հարյուրավոր նոր գենետիկ ազդանշաններ, որոնք կապակցված են ճաղատացման հետ։Հետաքրքիր է, որ դրանցից շատերը կապակցված են Х քրոմոսոմի հետ, որը տղամարդիկ մայրերից են ժառանգում»,- պատմել է Սասքիա Հագենաարսը Էդինբուրգի համալսարանից։

Շատ տղամարդիկ ու որոշ կանայք սկսում են կորցնել ճակատամասի կամ գլխի գագաթի վրայի մազերը միջին տարիքում ու մինչեւ 40 տարեկան մասնակիորեն կամ ամբողջովին ճաղատանում են։ Փորձերն ու վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս, որ ճաղատացումը առաջանում է պատճառների երկու համալիրի հետեւանքով՝ տղամարդկանց հորմոնների սխալ աշխատանք, որը ճնշում է մազարմատներում բջիջների աշխատանքը եւ գեների մուտացիաներ, որոնք կառավարում են դեմքի ու մարմնի մյուս մասերի մազերի աճը։

Մի մեծ խումբ բրիտանացի գենետիկներ վերլուծել ու համեմատել են 50 հազար մեծահասակների ու տարեց բրիտանացիների ԴՆԹ-ի կառուցվածքը, որոնց մեկ երրորդը ճաղատ է եղել, իսկ եւս 30 տոկոսը ունեցել է նոսրացած մազեր, մնացածն էլ ՝ նորմալ մազեր։ Ընդամենը գիտնականները վերլուծել են նրանց ԴՆԹ-ում ավելի քան 14 հազար տարբեր մուտացիաներ, որոնք պոտենցիալ կապ ունեն մազերի կորուստի հետ, նաեւ դրանց կոմբինացիաները։

Գիտնականներին հաջողվել է առանձնացնել 287 գեն ու դրանց հետ կապակցված քրոմոսոմի հատվածներ, որոնք այսպես թե այնպես ազդում էին ճաղատացման զարգացման հավանականության ու դրա ձեւի վրա։ Դրանց մեծ մասը գտնվում էր ԴՆԹ-ի «ոչ սեռական» մասում, իսկ մոտ 5 տոկոսը՝ կանացի Х- քրոմոսոմում։

Շատ հատվածներ կապակցված են եղել մազերի աճի, դրանց սպիտակելու, մազարմատների զարգացման, հոնքերի հաստության ու այլ բաների հետ, որոնք կապ ունեն մազածածկույթի հետ։ Մյուս գեները պատասխանատու էին քաղցկեղի զարգացման, միզապարկի աշխատանքի, ծերունական թուլամտության ու մի շարք այլ բաների հետ, որոնք առաջին հայացքից մազերի հետ կապ չունեն։

Այդ գեների կոմբինացիան թույլ է տալիս մոտ 80 տոկոս հավանականությամբ կանխատեսել՝ մարդը կճաղատանա 40 տարեկանից հետո, թե ոչ։

«Մենք մոտ ենք նրան, որ հասկանանք, թե ինչպես են գեները կանխորոշում ճաղատացումը»,- ամփոփել է Ռիկարդո Մարիոնին, Հագենաարդի համալսարանական գործընկերը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել