• Latest news

Գիտնականները խորհուրդ են տալիս քաղցկեղը բուժելու համար հիվանդներին քնեցնել

22 փետրվարի, 2017  15:39

Քաղցկեղի ծանրագույն տարատեսակները բուժելու համար գիտնականները խորհուրդ են տալիս հիվանդներին քնեցնել: Մարմնի սառեցման համար օգտագործվող դեղերը նաեւ դանդաղեցնում են օրգանիզմում ուռուցքի տարածումը:

Ռադիոթերապիայի եւ քաղցկեղի բուժման աշխարհի խոշորագույն մասնագետներից մեկը՝ Իտալիայի Trento Institute for Fundamental Physics-ի բժիշկ Մարկո Դյուրանտեն Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի հանդիպումների շրջանակներում հայտարարել է, որ բժիշկները կարող են քաղցեղը բուժել՝ հիվանդներին քուն հիշեցնող վիճակի մեջ դնելով: Մարմնի ջերմությունը սովորական 37 աստիճանից մինչեւ մոտ 13-15 աստիճան իջեցնելով՝ կարելի է դանդաղեցնել մարմնի բոլոր ֆունկցիոնալ պրոցեսները: Իսկ դա էականորեն կարգելակի նաեւ քաղցկեղի զարգացումը եւ բժիշկներին այն ոչնչացնելու համար թանկարժեք ժամանակ կտա: Ամենածանր դեպքերում հիվանդությունը բավական սրընթաց է զարգանում, եւ բուժումը ոչ արդյունավետ է դառնում հենց ժամանակի անբավարարության պատճառով:

Արհեստական հիբերնացիա կոչվող այս մեթոդը չնայած գիտաֆանտաստիկ վեպի սյուժե է թվում, Մարկո Դյուրանտեն համոզված է, որ այն աշխատող է: Նա կարծում է, որ կիսասեռեցված վիճակում քունը ուռուցքաբանության ապագան է: Եվ ներկայումս անհրաժեշտ է մարդուն նման վիճակի մեջ դնելու, այնուհետեւ այդ վիճակից հանելու արդյունավետ մեթոդ ստեղծել: Ձմեռային քուն մտնելու հատկություն ունեն մի շարք կենդանիներ՝ արջերը եւ սկյուռները, սակայն մարդու մոտ այն անհետացել է:

Սակայն բժշկությանը դեպքեր են հայտնի, երբ մարդը հենց քնի մեջ է արտակարգ ցրտի պայմաններում ողջ մնացել: Դյուրանտեն կարծում է, որ այս պրոցեսը կարելի է ստեղծել հատուկ դեղերի հաշվին: Քաղցկեղով հիվանդների 50 տոկոսը տառապում է մետաստազներով, եւ ավանդական վիրաբուժական բուժումը նրանց միշտ չէ, որ օգնում է:

«Սակայն եթե դուք կարողանաք հիվանդին արհեստական քնի մեջ դնել, ապա քաղցկեղը կդադարի աճել, իսկ դուք ավելի շատ ժամանակ կունենաք: Դուք նաեւ կմեծացնեք ճառագայթման նկատմամբ հիվանդի ռեզիստենտությունը, որը հնարավորություն կտա բուժել ամենատարբեր մետաստազները: Իսկ քնից հիվանդներին անհրաժեշտ կլինի այն ժամանակ արթնացնել, երբ նրանց օրգանիզմում քաղցկեղի հետքեր չեն մնա»,- ասել է Դյուրանտեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել