• Latest news

Թաթարստանի բժշկական սարքեր արտադրողները Հայաստանում բիզնես գործընկերներ են փնտրում (ֆոտո)

24 փետրվարի, 2017  19:25

Թաթարստանի բժշկական սարքեր արտադրողները հույս ունեն Հայաստանում բիզնես գործընկերներ գտնել եւ նրանց հետ ակտիվ համագործակցություն սկսել: Մի քանի արտադրողների ներկայացուցիչներ Հայաստան են եկել՝ մասնակցելու Երեւանում փետրվարի 24-26-ն անցկացվող «Առողջապահություն եւ դեղագործություն» մասնագիտացված միջազգային բժշկական 16-րդ ցուցահանդեսին:

«ՄեդԿոմ» ընկերությունից Լյուդմիլա Գուսեւան NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր ներկայացրած ընկերությունն արտադրում է բժշկական թափոնների օգտագործման ապրանքներ, որոնք կարող են հետաքրքրել հայկական բժշկական կենտրոններին, առաջին հերթին՝ մրցունակ գնի շնորհիվ: Նրանց տեսականիի մեջ են մտնում բժշկական թափոնների հավաքման փաթեթները, սրածայր գործիքների կոնտեյներները, որոնք նախատեսված են ներարկիչներից ասեղներն առանց շփվելու հանելու համար՝ բուժաշխատողներին ապահովագրելով վնասվածքներ ստանալուց եւ վարակվելուց:

«Մեդտեխնիկա» արտադրատեխնիկական միավորման ներկայացուցիչ Ջամիլ Զալյալովն, իր հերթին, ասաց, որ ներկայացնում է Թաթարստանում արտադրված գործիքներ կարդիովիրաբուժության եւ վնասվածքների վիրահատությունների համար, նաեւ ոսկրերի իմպլանտներ եւ կարելու նյութ: Նրա խոսքով՝ այս ամբողջ արտադրանքը իրենց տեղն են գրավել ռուսական շուկայում, եւ ընկերության ներկայացուցիչները հույս ունեն, որ կարող են հետաքրքրել հայ բժիշկներին եւ առողջապահության կազմակերպիչներին:

«Դելռուս-Դեզ»-ի ներկայացուցիչ Իգոր Գոմժեւը նույնպես Հայաստանում բիզնես գործընկերներ գտնելու հույս ունի: Ընկերությունը ախտահանող միջոցներ է արտադրում, որոնք կարելի է օգտագործել ոչ միայն բուժհաստատություններում, այլեւ դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ վայրերում, որտեղ մաքուր շենքեր եւ ձեռքեր են անհրաժեշտ: Ընկերությունը նաեւ բժշկական գործիքների ախտահանման փաթեթներ է արտադրում, որոնք կարող են հետաքրքրել հայկական կլինիկաներին:

LOGOS EXPO Center-ի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ  «Առողջապահություն եւ դեղագործություն» մասնագիտացված միջազգային բժշկական ցուցահանդեսը Հայաստանում արդեն 16-րդ անգամ է անցկացվում: Այս տարի ցուցահանդեսի գլխավոր առանձնահատկությունը արտասահմանյան ընկերությունների մեծ թիվն է, որոնք ցուցահանդեսում ներկայացված են եւ ցանկանում են Հայաստանի հետ համագործակցել: Էքսպոյին ավելի քան 80 բժշկական կազմակերպություններ եւ բժշկական սարքեր արտադրողներ են մասնակցում, որոնցից 25-ը ուրիշ երկրներից են, մասնավորապես՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից եւ Վրաստանից:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել