• Latest news

5 հետաքրքիր փաստ մարդկային մարմնի մասին

26 փետրվարի, 2017  16:55

Նույնիսկ այսօր՝ 21-րդ դարում, գիտությունը մարդկային մարմնի մասին շատ բաներ դեռ չգիտի։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ, որոնց մասին, դուք հավանաբար, չգիտեիք.

1․ Երբ Դուք հավաքում եք 0․5 կգ ճարպ, ձեր մարմնում հայտնվում է 11 կմ նոր անոթ

Բոլոր հյուսվածքները արյան մատակարարման կարիք ունեն, դրա համար էլ երբ գիրանում եք , ձեր մարմնում հայտնվում են նոր անոթներ, որպեսզի ապահովեն այդ արյան մատարարումը։ Ավելին, ձեր սիրտն էլ է ստիպված ավելի ակտիվ աշխատում, որպեսզի ապահովի բոլոր նոր անոթների նորմալ աշխատանքը։ Իսկ եթե նիհարում եք , ավելորդ անոթները ներծծվում են։

2․ Առավոտյան ձեր հասակն ավելի բարձր է,քան երեկոյան

Առավոտյան Դուք 1-1․5 սմ-ով բարձրահասակ եք, քան երեկոյան։ Բանն այն է, որ առավոտյան օրգանիզմում կրճիկները բացված վիճակում են, իսկ երեկոյան, երկար քայլելուց հետո, դրանք սեղմվում են։

3․ Մաշկը օրգան է

Մաշկը նույնպես օրգան է, լյարդի, սրտի կամ թոքերի նման։ Ավելին, մաշկը ամենամեծ օրգանն է, որի քաշը հասնում է ամբողջ մարմնի քաշի մոտ 12 տոկոսին։ Մի քանի վայրկյանում մաշկը ստեղծում է ավելի քան 45 000 նոր բջիջ, որոնք փոխարինում են հներին։

4․ Ձեր մարմնում 206 ոսկոր ու ավելի քան 600 կմախքային մկան կա

Նորածին երեխան 350 ոսկոր ունի, իսկ մեծահասակը՝ 206։ Բանն այն է, որ տարիքի հետ որոշ ոսկորներ սերտաճում են։ Հետաքրքիր է նաեւ, որ մարդու մարմնում ավելի քան 600 կմախքային մկան կա։

5․ Եթե Դուք ամեն օր 4 ամիս շարունակ մեկ քվարտա ջուր խմեք, դուք կխմեք այնքան ջուր, որքան արյուն ձեր սիրտն է  մղում ընդամենը մեկ ժամում

Տարվա ընթացքում Ձեր սիրտը մոտ 40 000 000 անգամ բաբախում է։ Կյանքի ընթացքում Ձեր սիրտը բաբախում է առնվազն 2 600 000 000 անգամ։ Իրականում այդ բաբախյունների թիվը շատ ավելի մեծ է, քանի որ դուք ոչ միշտ եք հանգիստ հոգեվիճակում, սրտի բաբախյունը հաճախանում է սպորտով զբաղվելիս կամ սթրեսային իրավիճակում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։