• Latest news

Թռչունների դայլայլը դրական է ազդում մարդու հոգեկան առողջության վրա. գիտնականներ

27 փետրվարի, 2017  13:22

Այնպիսի շրջաններում ապրող մարդիկ, որտեղ շատ ծառեր, թփեր եւ թռչուններ կան, ավելի քիչ են տառապում դեպրեսիայից եւ տագնապից: Այս մասին հայտարարել են University of Exeter, British Trust for Ornithology եւ University of Queensland համալսարանների գիտնականները:

Մասնագետները հետեւել են 270 մարդու առողջությանն ու հանգել եզրակացության, որ թռչունների դայլայլն հետեւող ու ծառերը դրական են ազդում մարդու հոգեկան առողջության վրա: Ավելին, փողոցում շատ ժամանակ անցկացնող մարդիկ ավելի հազվադեպ են բախվում դեպրեսիայի եւ նման այլ խանգարումների:

Գիտնականների խոսքով՝ անկախ այն հանգամանքից, որտեղ է մարդը բնակվում, եթե նրա տան շրջակայքում ծառեր եւ թփեր կան, որոնց ճյուղերին՝ թռչուններ, նա ավելի լավ է զգում իրեն: Ընդ որում, հետազոտության մասնակիցների հոգեկան առողջությունը կախված չի եղել թռչունների տեսակից, իսկ ահա դրանց թիվը նշանակություն ունեցել է. որքան շատ է եղել թռչունների եւ ծառերի քանակությունը, այնքան լավ են զգացել մարդիկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել