• Latest news

Առողջապահության նախարարությունը սահմանել է մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման անցողիկ շեմը

27 փետրվարի, 2017  19:49

Ծննդօգնության ծառայության բարելավման, ինչպես նաեւ մայրական մահացության ցուցանիշի կրճատման նպատակով, ի թիվս իրականացվող բազմաթիվ աշխատանքների հանրապետության ստացիոնար բուժհաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների գիտելիքները գնահատելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի ղեկավարությամբ, որում ընդգրկվել են նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության, ինչպես նաեւ հանրապետության առաջատար մասնագետներ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Բժշկական հաստատությունների հետ կնքված պետական պատվերի պայմանագրերում ներառված կետերի համաձայն բժշկական հաստատության տնօրինությունը պարտավոր է կազմակերպչական աշխատանքներ իրականացնել բուժաշխատողների գիտելիքների ու գործնական հմտությունների գնահատման համար։ Իսկ նախարարությունն իրավասու է իրականացնելու գիտելիքների ստուգման գործընթաց եւ գիտելիքների գնահատման արդյունքների հիման վրա տնօրինությանը ներկայացնել հանձնարարականներ։

Թափանցիկության ապահովման եւ սուբյեկտիվիզմից զերծ մնալու նպատակով նախարար Լեւոն Ալթունյանի հանձնարարությամբ թեստավորումը կանցկացվի էլեկտրոնային եղանակով։ Արդեն կազմվել են գիտելիքների գնահատման 200 թեստով էլեկտրոնային բազա եւ համակարգչային ծրագիր: Թեստավորվող 471 մանկաբարձ-գինեկոլոգները (որից 213-ը` մարզերից) գրավոր պետք է պատասխանեն ծրագրի պատահական ընտրությամբ հանված 40 հարցի։

Հինգ անդամից կազմված հանձնաժողովը Վերատադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում առանձնացված եւ տեխնիկապես հագեցված սենյակում օրական կթեստավորի 10 մանկաբարձ-գինեկոլոգի: Թեստավորվողը հարցերի պատասխանները կլրացնի գնահատման թերթիկում, որը կվավերացվի իր եւ հանձնաժողովի անդամների ստորագրություններով: Այնուհետեւ թեստավորվողի պատասխանները կհամեմատվեն ճիշտ պատասխանների հետ եւ կտրվի գնահատական: Ողջ գործընթացը կտեսանկարահանվի։

 Նշենք, որ անցողիկ շեմը 40 հարցից 36 ճիշտ պատախանն է կամ 90%-ի ճշգրտությունը: Շեմը չհաղթահարած մանկաբարձ-գինեկոլոգներին կրկնակի թեստավորման համար կտրվի 3ամիս ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է