• Latest news

Ճաղատացման դեմ դեղամիջոցներն իմպոտենցիա են առաջացնում

11 մարտի, 2017  11:32

Ճաղատացման դեմ ու շագանակագեղձի չափերի փոքրացման համար նշանակվող դեղամիջոցները կարող են էրեկտիլ ֆունկցիայի կորուստ առաջացնել, հայտնաբերել են բժշկության Ֆայնբերգի դպրոցի հետազոտողները։

Մինչեւ 42 տարեկան տղամարդիկ, որոնք երկար ժամանակ ( ավելի քան 205 օր) խմել են ճաղատացման դեմ դեղամիջոցներ, հինգ անգամ հաճախ էին տառապում էրեկտիլ դիսֆունկցիայից, քան նրանք, ովքեր այդ դեղամիջոցները կարճաժամկետ են ընդունել։ Նման դեղամիջոցներից մեկը ֆինաստերիդն է, դեղամիջոց, որը ազդում է տեստոստերոնի արտադրման վրա։ Այն օգտագործվում է մազերի աճը ուժեղացնելու կամ էլ շագանակագեղձը մեծացման դեպքում։ Մեկ այլ դեղամիջոց՝ դուտաստերիդը, նույնպես օգտագործվում է շագանակագեղձի փոքրացման համար։ Հետազոտողները ընդամենը հավաքել են 16-89 տարեկան ավելի քան 12 հազար տղամարդկանց մասին տվյալներ, որոնք ընդունել են այդ դեղամիջոցները 1992-2013 թթ։

Դեղամիջոցի օգտագործումը դադարեցնելուց հետո էրեկտիլ դիսֆունկցիան պահպանվել է միջինը մոտ երեք տարի։ Բացի դրանից տղամարդիկ բախվել են լիբիդոյի նվազման հետ։ Երիտադարդների մոտ առավել կարեւոր գործոն էր հենց դեղամիջոցի օգտագործման տեւողությունը, այլ ոչ թե չափաբաժինները կամ դիսֆունկցիայի վտանգն ավելացնող հիվանդությունների՝ դիաբետի կամ հիպերտոնիայի առկայությունը։

Աշխատության արդյունքները հրապարակվել են PeerJ ամսագրում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել