• Latest news

Մկներին կուրանալուց փրկել են գենային ինժեներիայի միջոցով

15 մարտի, 2017  22:41

Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մկների աչքերի ցանցաթաղանթի բջիջներում «վերանորոգել» են ԴՆԹ-ն եւ նրանց կուրանալուց պաշտպանել: Այս նպատակով նրանք օգտագործել են գենոմային CRISPR/Cas9 խմբագիրը, նշված է Nature Communications-ում հրապարակված հոդվածում:

«Մեր նախորդ փորձերը ցույց են տվել, որ մենք կարող ենք խուսափել այսպիսի կենդանիների կուրանալուց, եթե աչքի ցանցաթաղանթի բջիջներում հեռացնենք Nrl գենը, որը կախված է սրվակաձեւի նման բջիջների վերափոխվելու ցուպիկաձեւ բջիջներից: Դա ապագայում ոչնչանալուց կփրկի ե՛ւ նախկին ցուպիկաձեւ, ե՛ւ նրան կից իսկական սրվակաձեւ բջիջները»,- հայտնել է Բեթեսդի (ԱՄՆ) Աչքի ազգային ինստիտուտից Անանդ Սվարուփը:

Մարդկանց եւ կաթնասուններից շատերի աչքերը երկու տեսակի լուսազգայուն բջիջներ են պարունակում՝ սրվակաձեւ եւ ցուպիկաձեւ: Սրվակաձեւ բջիջներն օգնում են տարբերակել գույները, բայց դրա հետ մեկտեղ դրանք գործում են միայն բավականաչափ մեծ լուսավորվածության պայմաններում, իսկ ցուպիկաձեւ բջիջները թույլ են տալիս առարկաների ուրվագծերը տեսնել աստղերի կամ Լուսնի աղոտ լույսի պայմաններում:

Սվարուփն ասել է, որ ցուպիկաձեւ բջիջները, բացի «գիշերային տեսողության» աշխատանքից, եւս մեկ կարեւոր դեր ունեն՝ դրանք աջակցում են եւ սնուցում ցանցաթաղանթի մյուս բջիջներին, եւ դրանց քայքայումը առաջացնում է սրվակաձեւ բջիջների եւ ընդհանրապես ամբողջ ցանցաթաղանթի անդառնալի մահը: Տեսողության կորստի հետ կապված փոխակերպումներից շատերը սովորաբար ախտահարում են ցուպիկաձեւ բջիջները, իսկ այդ դեպքում մարդը սովորաբար նախ զրկվում է գիշերային տեսողությունից, իսկ հետո՝ նաեւ ցերեկային գույներով աշխարհը տեսնելու ունակությունից:

Սաղմերի վրա Սվարուփի եւ նրա գործընկերների կատարած նախկին փորձերով պարզվել է, որ ցուպիկաձեւ եւ սրվակաձեւ բջիջների աճի գործընթացը, փաստորեն, կառավարում է մեկ գեն՝ Nrl-ը: Եթե սաղմի ձեւավորման ժամանակ այս գենը հեռացվի, ապա ցանցաթաղանթ է առաջանում, որի սրվակաձեւ բջիջները չեն մահանում, չնայած ցուպիկաձեւների բացակայությանը:

Գիտնականները ենթադրել են, որ մեծահասակ կենդանու ցանցաթաղանթի բջիջներում այս գենի հեռացումը նույնպիսի հետեւանքներ կառաջացնի: Այս գաղափարով առաջնորդվելով՝ կենսաբանները հայտնի գենոմային CRISPR/Cas9 խմբագրի հիմքով ռետրովիրուս են ստեղծել, որը վարակել է միայն ցուպիկաձեւ բջիջները եւ դրանց ԴՆԹ-ից հեռացվող Nrl գենը:

Կենսաբաններն այս գենային թերապիայի աշխատանքը ստուգել են մկների երեք խմբերի վրա, որոնց ԴՆԹ-ում տարբեր փոխակերպումներ են պարունակվել, որոնք ցուպիկաձեւ բջիջների քայքայում եւ ցանցաթաղանթի դեգեներացիա են առաջացրել: Փորձերը ցույց են տվել, որ գենի հեռացումն իսկապես առաջացրել է ցուպիկաձեւ բջիջների փոխակերպման սրվակաձեւների նմանակների, եւ այս փոխակերպումը կասեցրել է ցանցաթաղանթի քայքայումը:

Վերջնարդյունքում մկները զրկվել են մթության մեջ տեսնելու ունակությունից, քանի որ նրանց ցուպիկաձեւ բոլոր բջիջները շարքից դուրս են եկել, սակայն տեսողությունից չեն զրկվել օրվա ցերեկային ժամերին: Կենսաբանները նշել են, որ գենային թերապիան օգնել է նույնիսկ շատ տարեց մկներին բուժելիս, չնայած պակաս արդյունավետ է եղել, քան  երիտասարդ առանձնյակների ցանցաթաղանթը վարակելիս:

Գիտնականները նշում են, որ կուրության դեմ պայքարի այս ռազմավարության գլխավոր առավելությունն այն է, որ թույլ է տալիս ցանցաթաղանթի քայքայումը կասեցնել՝ անկախ հանգամանքից, թե ցուպիկաձեւ բջիջներում հատկապես որ գենն է վնասված, քանի որ Nrl գենն «անջատում» է ԴՆԹ-ի բոլոր հատվածները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է