• Latest news

Գիտնականները մկների վրա փորձարկել են ծերացման դեմ դեղամիջոցը

27 մարտի, 2017  10:42

Նիդեռլանդների Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները մկների վրա հաջողությամբ փորձարկել են ծերացման դեմ դեղամիջոցը: Այս մասին հաղորդում է Cell-ը:

Մեծանալով՝ մարդու հյուսվածքներում ծերացող բջիջներ են կուտակվում: Գիտնականների կարծիքով՝ դրանք նպաստում են մի շարք հիվանդությունների առաջացմանը, օրինակ՝ արթրիտի եւ դիաբետի: Հոլանդացի մասնագետների մշակած «երիտասարդության էլիքսիրը» քայքայում է այդ բջիջները, ինչը թույլ է տալիս հետ շրջել ծերացման պրոցեսը: Նյութի բաղադրության մեջ պեպրիդ է մտնում, որը ծերացող բջիջներին ինքնաոչնչացման է մղում:

Դեղամիջոցն ընդունելուց հետո ծեր մկների մոտ ֆիզիկական դիմացկունությունն աճել է. հետազոտողները նշել են, որ կրծողները սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել «անիվում» վազելով: Բացի այդ՝ «երիտասարդության էլիքսիրն» ընդունելուց հետո կենդանիները երկու անգամ ավելի շատ տարածություն են հաղթահարել:

Գիտնականները նաեւ մկների ներքին օրգանների աշխատանքի բարելավում են արձագանքել: Նույնիսկ կրծողների մորթին է ավելի լավ տեսք ունեցել:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ստեղծված միջոցը կարող է արդյունավետ լինել քաղցկեղի դեմ պայքարում: Հաջորդ փորձը մարդկանց վրա նորույթի փորձարկումն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել