• Latest news

Բժիշկները փրկել են ատամի խոզանակը կուլ տված 85-ամյա ծերունուն

22 ապրիլի, 2017  10:46

Իսրայելցի բժիշկները փրկել են տղամարդուն, որը կուլ էր տվել ատամի խոզանակը: Բժիշկները հաճախ են ստիպված լինում առարկաներ հանել, որոնք հիվանդները կուլ են տալիս պատահաբար կամ դիտավորյալ, սակայն, ինչպես նրանք են ասել, ատամի խոզանակ կուլ տալուն առաջին անգամ էին հանդիպում:

85-ամյա տղամարդը շտապ բուժօգնության է դիմել Գալիլեյի բժշկական կենտրոն (Նագարիա, Իսրայել) եւ բժիշկներին ասել, որ ատամի խոզանակը կուլ է տվել, երբ ուտելուց հետո փորձել է ատամները մաքրել: Նրան դիմավորած բժիշկ Ռոնիտ Բար-Չայմը այցելուին համակարգչային տոմոգրաֆիա կատարելու է ուղարկել, որով պարզվել է, որ տարեց տղամարդու կերակրափողում իսկապես ատամի խոզանակ է խցանվել:

Բժիշկներին հաջողվել է քիչ ինվազիվ վիրահատությամբ արագ հանել խոզանակը: Միջամտությունից հետո ոչ մի բարդություն չի եղել՝ ո՛չ խոզանակը, ո՛չ միջամտությունը հիվանդին չեն վնասել, ուստի երկարատեւ հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել:

«Ամեն տարի մենք հարյուրավոր դեպքերի ենք բախվում, երբ մարդիկ տարբեր առարկաներ են կուլ տալիս կամ այդ առարկաները խցանվում են նրանց քթի մեջ: Նման բանը հաճախ է պատահում մանկահասակ, փոքր երեխաների եւ ծերունիների հետ: Այդուհանդերձ, ատամի խոզանակ կուլ տալու այս դեպքը եզակի էր: Ես ուրախ եմ, որ հաջողվեց խոզանակն արագ հանել, եւ այդ ընթացքում ոչ մի բարդություն չառաջացավ: Հիվանդը կարողացավ արագ վերադառնալ բնականոն կյանքին, նրան հոսպիտալացնելու կարիք չեղավ», - ասել է բժիշկ Օհադ Ռոնենը, որն իր գործընկեր բժիշկ Իլի Լուիսի հետ վիրահատել է տարեց հիվանդին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել