• Latest news

Հակաբիոտիկները կարող են հղիների մոտ վիժում առաջացնել. հետազոտություն

3 մայիսի, 2017  20:43

Մակրոլիդը, խինոլոնը, տետրացիկլինը, սուլֆոնամիդը եւ մետրոնիդազոլը կապել են ինքնաբերական աբորտի հավանականության մեծացման հետ, այսինքն՝ հղիության ընդհատում մինչեւ 20-րդ շաբաթը: Այս մասին նշված է Կանադական բժշկական ասոցիացիայի ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտությունն իրականացվել է Քվեբեկում: Գիտնականները վերլուծել են իննքնաբերական աբորտի 8700 դեպք եւ որպես ստուգիչ խումբ հաջող հղիության 87,000 դեպք, ապա հետազոտել են 15-ից մինչեւ 45 տարեկան մայրերին կատարված բժշկական նշանակումները:

Պարզվել է, որ մայրերի մոտ 16 տոկոսը, որոնք տառապել են վիժումներից, հղիության առաջին կեսին հակաբիոտիկներ են ընդունել, եւ մայրերի միայն 13 տոկոսի հղիությունն է ծննդաբերությամբ ավարտվել: Ազիտրոմիցին հակաբիոտիկը վիժման հավանականությունը մեծացրել է 65 տոկոսով, կլարիտրոմիցինը՝ 2 անգամ: Նորֆլակսացինը հավանականությունը մեծացրել է 4 անգամ:

Ինչպես համանման մյուս հետազոտությունները, որոնք տարբեր երեւույթների եւ պրոցեսների միջեւ հարաբերակցություն են փնտրում, այս հետազոտությունն ինքնին ոչինչ չի ապացուցում: Վիժումների մեծ մասը տեղի է ունենում գենետիկ պատճառներով: Այսուհանդերձ, հետազոտության ծավալը եւ հարաբերակցության լրջությունը ամեն դեպքում նոր հետազոտություններ են պահանջում եւ հակաբիոտիկներ նշանակելիս որոշակի զգուշավորություն: Հետազոտության հեղինակները նշել են, որ զարմացել են՝ տեղեկանալով, թե ինչ մեծ թվով հղի կանանց են նման դեղամիջոցներ նշանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել