• Latest news

Լեւոն Ալթունյան. Ես գործընկերներիս հետ հրաժարական կներկայացնեմ

16 մայիսի, 2017  13:12

Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պատրաստվում է կառավարության գործընկերների հետ հրաժարական ներկայացնել: Այս մասին նախարարը հայտարարեց մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում, ես վարչարար եմ: Կառավարությունը կոլեգիալ համակարգ է, այդ պատճառով ես պետք է իմ գործընկերների հետ հրաժարական ներկայացնեմ, ինչն էլ կանեմ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ նախարարությունում իր 8 ամսվա աշխատանքի ընթացքում մշակվել են ծրագրեր, որոնց իրականացոումը 3-5 տարվա ընթացքում Հայաստանի առողջապահական համակարգը միանգամայն նոր մակարդակի կբարձրացնեն: Եթե նոր կառավարությունում Լեւոն Ալթունյանը նորից առողջապահության նախարար նշանակվի, իր խոսքով, կշարունակի աշխատել այդ ծրագրերի ուղղությամբ եւ ամեն ինչ կանի՝ դրանք կյանքի կոչելու համար: Իսկ եթե նոր նախարար նշանակվի, դրանք կփոխանցվեն նրան ու նրա թիմին:

Այդ դեպքում Ալթունյանը, իր իսկ խոսքով, հազիվ թե վերադառնա ապահովագրական համակարգ: Նա նշեց, որ մի քանի այլ ծրագրեր կան, որոնց ուղղությամբ մտածում է սկսել աշխատել, սակայն դրանց մասին մանրամասնել չցանկացավ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել