• Latest news

Նույնիսկ «թեթեւ» ծխախոտը կարող է թոքերի քաղցկեղ առաջացնել. գիտնականներ

22 մայիսի, 2017  23:49

Օդափոխմամբ ֆիլտրով ծխախոտը, որը «թեթեւ» եւ պակաս վնասակար են համարում, իրականում զգալիորեն մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Նման ծխախոտի հանրաճանաչության աճը վերջին տսնամյակներին համընկնում է ադենոկարցինոմայի՝ թոքերի քաղցկեղի ամենատարածված ձեւերից մեկի դեպքերի քանակի աճի հետ, պնդում են Օհայոյի համալսարանի գիտնականները:

60-ական թվականներին, երբ հայտնագործվեց օդափոխմամբ ֆիլտրը, գովազդային ընկերությունները այն շուկա դուրս բերեցին որպես սովորական ֆիլտրով ծխախոտին «ավելի առողջ» այլընտրանք: Իրականում, ինչպես պարզաբանում են մասնագետները, ֆիլտրը չի նվազեցնում ծխողի շնչած վնասական նյութերի քանակը, այլ միայն այն օդի հետ է խառնում:

Հետազոտության հեղինակներից մեկի՝ Պիտեր Շիլդսի խոսքով, կախված այն բանից, թե աշխարհում որքան շատ մարդ է տարիների ընթացքում ծխելուց հրաժարվել, աճել է նաեւ «թեթեւ» ծխախոտի պահանջարկը: Միեւնույն ժամանակ, ծխախոտից հրաժարվելու արդյունքում թոքերի քաղցկեղով հիվանդացածության ընդհանուր նվազման ֆոնին շարունակում է աճել թոքերի ադենոկարցինոմայի դեպքերի թիվը՝ քաղցկեղ, որը գիտնականները զուգակցում են հենց «թեթեւ» ծխախոտի հետ:

«Մեր տվյալները ցույց են տալիս, որ ակնհայտ կապ կա ծխախոտի օդափոխմամբ ֆիլտրերի օգտագործման եւ ադենոկարցինոմայով հիվանդացածության աճի միջեւ, որը մենք դիտարկում ենք վերջին 20 տարիների ընթացքում: Մեծ մտահոգություն է առաջացնում այն, որ այս օդափոխող անցքերն օգտագործվում են գրեթե բոլոր ծխախոտերում, որոնք այսօր ծխում են»,- նշել է Շիլդսը:

Գիտնականների կարծիքով՝ ծակոտկեն ֆիլտրը չի նվազեցնում ծխախոտի ծխի մեջ եղած վնասակար նյութերի քանակը, այլ ծխողին թույլ է տալիս ծխի մեծ կլանում կատարել, որի շնորհիվ, հակառակը, օրգանիզմում ավելի մեծ քանակով քաղցկեղածիններ են հայտնվում:

«Օդափոխմամբ ֆիլտրով ծխախոտում թութունն այլ կերպ է այրվում՝ ավելի շատ քաղցկեղածիններ ձեւավորելով, եւ ծուխը թոքերի մեջ ավելի խորն է թափանցում՝ օրգանի այն հատվածները, որտեղ ավելի հաճախ է ադենոկարցինոմա առաջանում»,- պարզաբանել է Շիլդսը:

Այսօր ԱՄՆ-ում եւ Բրիտանիայում արգելված է ծխախոտը որպես «թեթեւ» կամ «խեժի փոքր պարունակությամբ» մակնշումը, սակայն գիտնականները կարծում են, որ դա բավարար չէ: Նրանք հանդես են գալիս ծակոտկեն ֆիլտրի օգտագործման ամբողջական արգելքի օգտին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել