• Latest news

Հայաստանում հունվարից մայիս արձանագրվել է սնկից թունավորման 6 դեպք

2 հունիսի, 2017  13:38

Հայաստանի Հանրապետությունում այս տարի հունվարից մայիս արձանագրվել է սնկից թունավորման 6 դեպք՝ 12 տուժածով, որից 2-ը մինչեւ 14 տարեկան երեխա: Դեպքերը գրանցվել են Լոռու, Կոտայքի մարզերում եւ Երեւանում: Թունավորումների պատճառը տուժածների կամ նրանց հարազատների կողմից հավաքված սունկն է: Նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատությամբ սնկից թունավորվածների թիվը գրեթե կրկնակի նվազել է` 10 դեպք՝ 20 տուժածով, որից 8-ը մինչեւ 14 տարեկան երեխա: Նշենք, որ մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետեւանքով: Սնկերից առաջացած սննդային թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչեւ 72 ժամ: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, զգայապատրանքները (հալյուցինացիա)` առանց քնկոտության ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած եւ ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը: Առաջին նշաններն ի հայտ գալուն պես` անմիջապես պետք է դիմել բժշկի, որից մեծապես կախված է թունավորման բարեհաջող ելքը:

Սնկային թունավորումներից խուսափելու համար պետք է հավաքել միայն այն սնկերը, որոնք հստակ ճանաչում եք եւ գիտեք դրանց օգտագործման եղանակը: Սնկերը պետք է օգտագործել միայն համապատասպան մշակումից հետո, չօգտագործել հում վիճակում: Եթե սունկը ձեռք է բերվում առեւտրի կետերից, ապա այն պետք է տեսակավորված եւ ամբողջական լինի: Խառը տեսակի սնկերի վաճառքը չի թույլատրվում: Ցանկալի չէ սունկն օգտագործել ալկոհոլի հետ: Շատ վտանգավոր է նաեւ տնային պայմաններում պատրաստված սնկի պահածոների օգտագործումը, քանի որ հերմետիկ փակ տարայում նպաստավոր պայմաններ են ստեղծվում բոտուլիզմի զարգացման համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է