• Latest news

Գիտնականներն ալերգիայից ընդմիշտ ազատվելու միջոց են գտել

3 հունիսի, 2017  17:03

Ավստրալացի գիտնականներն առաջարկում են ալերգիան բուժել գենային թերապիայի միջոցով, որը ներթափանցում է իմունային բջիջներ ու մաքրում դրանց «հիշողությունը»։

«Ասթմայի կամ ալերգիայի առաջացման պատճառն այն է, որ իմունային բջիջները սկսում են իրենց սեփական սպիտակուցներին արձագանքել ինչպես հակածիններին։ Խնդիրն այն է, որ այդ բջիջները շատ լավ «հիշողություն» ունեն, եւ դրանցից շատ դժվար է ազատվել։ Մենք կարողացանք այդ խնդիրը լուծել գենային թերապիայի միջոցով, որը Т-բջիջներին ստիպում է «մոռանալ» այդ սպիտակուցներին», -ասել է Քվինսլեդնի (Ավստրալիա) համալսարանից Ռեյ Սթեփթոն։ 

Շատ կենսաբաններ կարծում են, որ ալերգիան առաջանում է մարդու՝ չափազանց մաքուր պայմաններում ապրելու հետեւանքով։ Մանուկ հասակում մեր իմունային համակարգը պարզապես բավարար տեղեկություն չի ստանում, որպեսզի կարողանան իրական մանրէները փոշուց, ծաղկափոշուց եւ այլ անվնաս մասնիկներից տարբերել։

Սթեփթոյի խոսքով՝ այս խնդիրը փաստացի կարելի է լուծել՝ «ջնջելով» իմունային «բջիջների» հիշողությունն ու վերադարձնելով այն վիճակին, որում նրանք գտնվել են իրենց տիրոջ ծննդյան պահին կամ մինչեւ ասթմայի զարգանալը։

Գենետիկորեն ասթմայի զարգացվածությանը հակված մկների միջոցով իրականացված գիտափորձով գիտնականները որոշել են ստուգել, թե ինչ կպատահի, եթե արյունաստեղծ բջիջների ԴՆԹ-ում եւս մեկ գեն ավելացնեն։ Այդ գենը նրանց կստիպի սպիտակուց արտադրել, որը կրծողների շրջանում բորբոքում եւ հազի նոպաներ է առաջացնում։ Պարզվել է՝ ողնուղեղի ցողունային բջիջները սկսում են փոխազդել իմունային բջիջների հետ եւ ջնջել նրանց «հիշողությունը»՝ ստիպելով դրանց անտեսել սպիտակուցների մոլեկուլներին, որոնց վրա նախկինում հարձակվում էին։

Արդյունքում կրծողները դադարեցին տառապել ասթմայով՝ նույնիսկ, երբ գիտնականները նրանց օրգանիզմ են ներարկել այդ նյութի շատ մեծ չափաբաժին։ Ավստրալացի կենսաբանը նշում է, որ նման կերպ կարելի է ալերգիայի դեմ պայքարի գենային թերապիա ստեղծել։

Հոդվածը հրապարակվել է JCI Insight պարբերականում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է