• Latest news

ՀՀ ԱՆ ենթակայության բուժհիմնարկների հաշվապահների գիտելիքները կստուգեն ֆինանսական միջազգային համակարգին անցնելու նպատակով

23 հունիսի, 2017  19:21

ՀՀ ԱՆ ենթակայության պետական 30 կազմակերպության գլխավոր հաշվապահները, ցանկության դեպքում նաեւ այլ հաշվապահներ, կանցնեն գիտելիքների նախնական ստուգում, այնուհետեւ՝ վերապատրաստում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

ԱՆ ենթակայության պետական կազմակերպությունների հաշվապահների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը նշել է, որ առողջապահության նախարարությունը որդեգրել է ֆինանսական միջազգային համակարգին անցնելու քաղաքականություն։ «Դա հնարավորություն կընձեռի նույնականացնել հաշվետվողականության ձեւերը, ինչպես նաեւ դրանք հասանելի եւ ընկալելի դարձնել միջազգային հարթակներում»,- ասել է Զուլոյանը։

ՀՀ ԱՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Անի Հարությունյանը մանրամասնել է նպատակին հասնելու քայլերը։ Այդ ճանապարհին հաշվապահների գիտելիքների ստուգման եւ վերապատրաստման ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ ենթակայության պետական 30 կազմակերպության գլխավոր հաշվապահները, ցանկության դեպքում նաեւ այլ հաշվապահներ, կանցնեն գիտելիքների նախնական ստուգում։ Թեստավորման արդյունքում գերազանց միավոր հավաքած հաշվապահները կազատվեն վերապատրաստման պարտավորությունից:

Անի Հարությունյանն ընդգծել է, որ անցողիկ միավոր հավաքած մասնակիցների ուսուցումն, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի առանձին, փոքր խմբերով` պայմանավորված մասնակիցների գիտելիքների մակարդակով։

Դասընթացներին կուսուցանեն միջազգային որակավորում ունեցող դասախոսները։

Ծրագրի մասնակիցները կհզորացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները հետեւյալ ուղղություններով՝ ֆինանսական եւ կառավարչական հաշվառման հիմնական տարրեր, Աշխատանքային օրենսգիրք, 100% պետական մասնակցությամբ կազմակերպություններում հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ, շահաբաժինների հաշվարկ, Ֆինանսական հաշվառման միջազգային ստանդարտներ։

Բանախոսի խոսքով նշված թեմաների իմացությունը խիստ կարեւոր է հաշվապահական հաշվառման պահանջվող մակարդակն ապահովելու համար։

Ընդ որում, դասընթացների համար վճարը պետք է կատարեն կազմակերպությունները։

Աշխատանքին զուգընթաց երկամսյա դասընթացներին կհաջորդի գիտելիքների վերջնական ստուգումը։

Վերապատրաստումը հաջողությամբ անցնողները կստանան համապատասխան հավաստագիր։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է