• Latest news

Հնարավոր է` Պարկինսոնի հիվանդությունը մասամբ աուտոիմունային է

26 հունիսի, 2017  21:05

Հնարավոր է` պարզվի, որ Պարկինսոնի հիվանդությունը մասամբ աուտոիմունային հիվանդություն է, պնդում են Columbia University Medical Centre-ի գիտնականները: Նրանք գտել են այն ենթադրության հաստատումը, որ Պարկինսոնի հիվանդության դեպքում իմունային համակարգը գրոհում է օրգանիզմի առողջ հյուսվածքների վրա:

Եթե Պարկինսոնի հիվանդությունն իսկապես աուտոիմունային արմատներ ունի, հավանաբար իմունիտետը ճնշող դեղերը կարող են օգնել այս հիվանդությամբ տառապող մարդկանց, պնդում են մասնագետները:

Նախկինում համարվում էր, որ նեյրոններն աուտոիմունային գրոհներից պաշտպանված են: Սակայն Columbia University Medical Centre-ի գիտնականների նոր հետազոտությամբ ապացուցվել է, որ ալֆա սինուկլեինի (Պարկինսոնի հիվանդության դեպքում ուղեղում կուտակվող սպիտակուց) 2 ֆրագմենտները կարող են T բջիջներին տրամադրել դոֆամինային նեյրոնների դեմ: Առայժմ հայտնի չէ` արդյոք սա՞ է համարվում հիվանդության պատճառը, թե՞ միայն խորացնում է հիվանդության ընթացքը:

Հետազոտողները Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 67 հիվանդների  եւ 36 առողջ կամավորների արյան նմուշներին հավելել են ալֆա սինուկլեինի եւ այլ սպիտակուցների ֆրագմենտներ: Մասնագետները ցանկանում էին հասկանալ, թե ալֆա սինուկլեինի ֆրագմենտներից որն է իմունային պատասխան առաջացնում: Առողջ մարդկանց իմունային բջիջները գրեթե չեն արձագանքել ալֆա սինուկլեիններին: Իսկ Պարկինսոնի հիվանդության տառապող մարդկանց մոտ սպիտակուցի ֆրագմենտների նկատմամբ T բջիջների ուժեղ ռեակցիա է նկատվել:

Պարզվել է, որ իմունային պատասխանը կապված է իմունային համակարգի գենի տարբերակի հետ, որը տարածված է Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց շրջանում: Գիտնականների կարծիքով` աուտոիմունային ռեակցիան առաջանում է, երբ նեյրոններն այլեւս չեն կարողանում ազատվել սխալ կուտակվող ալֆա սինուկլեինից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել