• Latest news

Ամսական 21 օրգազմը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը․ հետազոտություն

5 հուլիսի, 2017  23:49

Հաճախակի սերմնաժայթքումները նվազեցնում են շագանակագեղձի տարբեր հիվանդությունների՝ այդ թվում քաղցկեղի հավանականությունը, հայտնում են Harvard University-ի գիտնականները։

European Urology ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականները գրեթե 32000 տղամարդկանց օրինակով պարզել են, որ սեռական ակտիվության բարձր մակարդակը շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնում էր 33 տոկոսով։ Նույնիսկ հաշվարկվել է սերմնաժայթքումների օպտիմալ քանակությունը՝ ամսական 21 անգամ, այսինքն տարեկան մոտ 252 անգամ։

Թե հատկապես ինչ կապ կա սերմնաժայթքումների հաճախության ու շագանակագեղձի հիվանդությունների միջեւ՝ դեռ հստակ հայտնի չէ, բայց համարվում է, որ սերմնաժայթքումներն օրգանիզմից հանում են թունավոր նյութերը, որոնք կարող են հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացմանը։

Շագանակագեղձի քաղցկեղն ավելի շատ տարածված է տարեց տղամարդկանց շրջանում  (դեպքերի 85%-ը ախտորոշվում է 65-ան անց տղամարդկանց մոտ)։ Ընդ որում գիտնականները ընդունում են, որ ակտիվ կյանքն ինքնին ամուր առողջության ցուցանիշ է, ինչն էլ իր հերթին քաղցկեղի զարգացման ցածր հավանականության մասին է վկայում։ 

Փորձագետները նաեւ շեշտում են, որ շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման համար պետք է ոչ միայն սեռական ակտիվություն պահպանել, այլեւ առողջ սննդակարգ, բացի դրանից պետք է մարզվել ու իհարկե չծխել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել