• Latest news

Բուլիմիան փոխում է մարդու ուղեղը. հետազոտություն

12 հուլիսի, 2017  20:51

Բուլիմիան մարդու ուղեղը փոխում է, այդ պատճառով բուլիմիայով տառապող կանայք, սթրեսի վիճակում սնունդին այնպես չեն արձագանքում, ինչպես այս հիվանդությամբ չտառապողները, պնդում են Ջորջ Մեյսոնի համալսարանի աշխատակիցները: Մասնավորապես` բուլիմիայով հիվանդ կանանց մոտ պակասում է ուղեղի այն հատվածի արյան մատակարարումը, որը կապված է ռեֆլեքսների հետ, իսկ բուլիմիա չունեցող կանանց մոտ մեծանում է:

Գիտնականները 2 փորձ են կատարել. առաջինին մասնակցել են բուլիմիայով տառապող 10 կանայք եւ եւս 10 կին, որոնց մոտ բուլիմիա չի եղել: Մասնակիցները լաբորատորիա են եկել եւ սնվել: Այնուհետեւ կանանց ՄՌՏ ընթացքում ցույց են տվել չեզոք պատկերներ, օրինակ` տերեւների կամ կահույքի, եւ յուղոտ ու քաղցր մթերքների պատկերներ:

Հետո մասնակիցներին առաջարկել են լուծել անլուծելի մաթեմատիկական խնդիր, որպեսզի նրանց մոտ մեծացնեն սթրեսի մակարդակը: Դրանից հետո կանայք ՄՌՏ ընթացքում դարձյալ դիտել են յուղոտ ու քաղցր մթերքների պատկերները: Վերջում մասնակիցները գնահատել են իրենց սթրեսի մակարդակը եւ սնունդին հակվածությունը: Բոլոր կանանց մոտ մաթեմատիկական խնդրի պատճառով սթրեսի մակարդակը բարձրացել է: Մթերքների պատկերները սթրեսը նվազեցրել են: Դրանից բացի, բոլորի մոտ մթերքների պատկերների դեպքում մեծացել է սնունդին հակվածությունը:

Գիտնականները, սակայն, մասնակիցների ուղեղում որոշ տարբերություններ են նկատել: Բուլիմիայով տառապող կանանց մոտ մթերքների պատկերները դիտելիս  նվազել է ուղեղի այն հատված արյան հոսքը, որը կապված է ռեֆլեքսների հետ, իսկ այն կանանց մոտ, որոնք բուլիմիայով չեն տառապել, այն մեծացել է:

Ավելի ուշ մասնագետները փորձը կրկնել են` հրավիրելով 17 կանանց, որոնք բուլիմիայով են տառապել: Արդյունքն անփոփոխ էր, ինչպես նախորդ հետազոտության ժամանակ: Այսպիսով, բուլիմիայով տառապող կանանց սնունդը, ըստ ամենայնի, օգնում է խուսափել իրենց մասին բացասական մտքերից: Բացի այդ՝ նրանց համար սնունդը սթրեսի վիճակից շեղվելու միջոց է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել