• Latest news

Քաղցկեղային հետազոտությունների արդյունքում գիտնականները հակաբիոտիկներից ավելի հզոր դեղամիջոցների նոր դաս են հայտնաբերել

18 հուլիսի, 2017  16:19

Բրիտանացի գիտնականները դեղամիջոցների նոր դաս են հայտնաբերել, որը կարող է ներկայումս գոյություն ունեցող բոլոր հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ սուպերբակտերիաների դեմ պայքարի արդյունավետ միջոց լինել:

Սալֆորդի համալսարանի մասնագետները հայտնել են, որ նոր միացություններն ընտրվել են քաղցկեղային ցողունային բջիջների էներգիայի միակ աղբյուր միտոքոնդրիումների ոչնչացման միջոցները որոնելիս: Հետազոտությունների ընթացքում գիտնականները ստուգել են 45 հազար միացությունների ազդեցությունը քաղցկեղային բջիջների միտոքոնդրիումների վրա: Արդյունքում ընտրվել է մոտ 800 փոքր մոլեկուլ, որոնցից այնուհետեւ ընտրել են 10 առավել հեռանկարային միացությունները, որոնք միտոքոնդրիումների վրա արդյունավետորեն են ներգործել: Քանի որ միտոքոնդրիումներն ինքնին պրոկարիոտային բակտերիաների են հիշեցնում (նույնիսկ ընդհանուր ծագում ունեն), գիտնականները որոշել են ստուգել ընտրված մոլեկուլների ազդեցությունը զանազան ախտածին օրգանիզմների վրա:

Թվում էր, թե ընտրված նյութերը կարող են հիվանդածին բակտերիաների լայն սպեկտր ոչնչացնել, ինչպիսին են ստրեպտոկոկերը, կապտաթարախային բակտերիան, աղիքային ցուպիկը, մետիցիլին-ռեզիստենտ ոսկեգույն ստաֆիլոկոկը եւ այլն: Դրանից բացի, այս միացություններն արդյունավետորեն ոչնչացրել են Candida albicans ախտածին խմորասնկերը: Գիտնականները դեղամիջոցների նոր դասն անվանել են «միտո-ռիբոկսիններ», քանի որ դրանք ներգործում են միտոքոնդրիումային ռիբոսոմների, միտոքոնդրիումների մեջ օրգանելների վրա, որոնք մասնակցում են դրանց սպիտակուցային կառույցների ստեղծմանը:

Հետազոտողների խոսքով՝ այս դեղամիջոցներն իրենց արդյունավետությամբ հակաբիոտիկներին չեն զիջում եւ նույնիսկ գերազանցում են՝ ոչնչացնելով սուպերբակտերիաները, որոնք կայուն են գոյություն ունեցող բոլոր դեղամիջոցների նկատմամբ:

Հակամանրէային դեղամիջոցների նոր դասի հայտնաբերումն առանձնապես հրատապ է հատկապես հիմա, երբ հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ բակտերիաների թիվը մեծագույն արագությամբ է աճում: Եվրամիության տվյալներով՝ արդեն հիմա հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ ինֆեկցիաների հետեւանքով ամեն տարի 25 մլն մարդ է մահանում, իսկ թոքաբորբից մահացությունը վերջին 3 տարիներին 67 տոկոսով աճել է: Սուպերբակտերիաների ագրեսիայի նման արագ աճը հանգեցրել է նրան, որ առաջատար երկրների կառավարությունները սկսել են հակաբիոտիկառեզիստենտությունն ընկալել որպես ազգային անվտանգության սպառնալիք, իսկ ՄԱԿ-ն այն ընդգրկել է մարդկության 10 գլոբալ սպառնալիքների ցանկի մեջ՝ գլոբալ տաքացմանը եւ ահաբեկչությանը հավասար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել