• Latest news

Կյանքի 27 իրադարձություն, որոնք կարող են ձեր ուղեղի վնասվածք առաջացնել

18 հուլիսի, 2017  19:57

Սթրեսային իրադարձությունները, ինչպիսին են սիրելի մարդու կորուստը, ամուսնալուծությունը կամ աշխատանքից զրկվելը, կարող են ուղեղի կենսաբանական տարիքը 4 տարով մեծացնել: Այս եւ այլ իրադարձությունները կարող են նաեւ ուղեղի ծանր վնասվածքների հանգեցնել, որոնք մեծացնում են Ալցհեյմերի եւ այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Գիտնականները կազմել են 27 սթրեսային իրադարձությունների ցանկը, որոնք կարող են չափազանց բացասաբար անդրադառնալ ուղեղի առողջության վրա:

Նրանց խոսքով՝ խնդիրներ կարող են առաջանալ դեռեւս մանկության տարիներին. եթե երեխան երկրորդ տարին նույն դասարանում է մնացել կամ նրան ընդհանրապես դպրոցից հանել են, սա կարող է նրա առողջության վրա բացասական ներգործություն ունենալ: Եթե երեխայի ծնողները չեն կարողանում աշխատանք գտնել կամ ալկոհոլի, թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունեն, երեխայի ուղեղը դարձյալ տուժում է:

Դեռահաս եւ մեծ տարիքում հաճախ հարված է հասցնում ծնողների ամուսնալուծությունը, ծնողի, ազգականի մահը, կողակցի անհավատարմությունը կամ ամուսնու ծնողների հետ լուրջ վեճը: Դրամական խնդիրները, այդ թվում՝ սնանկությունը կամ հեռացվելը, հրդեհի կամ ջրհեղեղի հետեւանքով տունը կերցնելը այլ վտանգավոր գործոններ են:

Սուր սթրեսը ուղեղի բորբոքում եւ դեպրեսիա է առաջացնում, իսկ սա մեծացնում է դեմենցիայի վտանգը: Ի դեպ, Ալցհեյմերի հիվանդության ամերիկյան ասոցիացիայից բժիշկ Մարիա Կարիլլոն այս ցանկին հավելել է այնպիսի իրադարձությունները, ինչպիսին են դպրոցը փոխելը եւ տան գնումները: Իսկ ընդհանրապես սթրեսային ցանկացած իրադարձություն ուղեղի կենսաբանական տարիքին մոտ 4 տարի է ավելացնում՝ առաջացնելով նրա վաղաժամ ծերացում:

Ահա 27 իրադարձությունների ցանկը, որը կազմել են US Alzheimer’s Association-ի գիտնականները.

  1. Մանկության եւ պատանեկության տարիքում. երկրորդ տարում նույն դասարանում մնալը;
  2. Տնից հեռանալը;
  3. Գործազուրկ ծնողները;
  4. Շատ խմող ծնողները;
  5. Թմրամոլ ծնողները;
  6. Դպրոցից հեռանալը;
  7. Դպրոցից դուրս մնալը;
  8. Ցանկացած տարիքում. համալսարանից դուրս մնալը;
  9. Աշխատանքից հեռացվելը;
  10. Աշխատանքից երկարատեւ բացատրելը;
  11. Ծնողի մահը;
  12. Ծնողների ապահարզանը;
  13. Զուգընկերոջ անհավատարմությունը;
  14. Օրենքի հետ խնդիրները;
  15. Եղբոր կամ քրոջ մահը;
  16. Երեխայի մահը;
  17. Երեխայի մասնակցությամբ վթարը;
  18. Հրդեհի կամ ջրհեղեղի պատճառով տան կորուստը;
  19. Ֆիզիկական հարձակումը;
  20. Սեռական բռնությունը;
  21. Լուրջ իրավաբանական դժվարությունները;
  22. Բանտարկվելը;
  23. Սնանկությունը;
  24. Գումարի կամ գույքի կորուստը;
  25. Նպաստով ապրելը;
  26. Զինվորական ծառայությունը;
  27. Ռազմական գործողությունների մասնակցելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել