• Latest news

ԱՄՆ-ում 21-ամյա աղջիկը դեմքի ամբողջական փոխպատվաստման է ենթարկվել

19 հուլիսի, 2017  21:31

Cleveland Clinic-ի (ԱՄՆ) վիրաբույժները կլինիկայում առաջին անգամ իրականացրել են դեմքի փոխպատվաստում, հիվանդը 21-ամյա աղջիկ է, որի դեմքը այլանդակվել էր հրազենային վիրավորման հետեւանքով դեռ դեռահասության տարիքում, որից հետո նա կորցրել էր նաեւ խոսելու, շնչելու ու ծամելու ունակությունը։ 

Վիրահատությունը, որը իրականացրել են այս տարվա մայիսին, տեւել է 31 ժամ։ Կլինիկայի ներկայացուցիչների խոսքով դա դեմքի թվով երրորդ փոխպատվաստումն էր կլինիկայում ու առաջին ամբողջական փոխպատվաստումը։ Վիրաբույժների թիմը հիվանդին փոխպատվաստել է գլխի մաշկը, աչքի կոպերը, քիթը, ատամները, դիմածնոտային մկանների ու նյարդերի մեծ մասը, որոնք ապահովում են դեմքի մակերեսի զգայունակությունը։

Վիրահատության համար դոնորական նյութը վերցվել էր վերջերս մահացած մարդուց։ Քանի որ փոխպատվաստվել է դեմքի հյուսվածքի միայն բարակ մակերեսը, այն պահելու համար վիրաբույժները պատրաստել էին հատուկ կարկաս։ Հետագայում հիվանդը ստիպված է լինելու երկար ժամանակ ընդունել իմունոդեպրեսանտներ՝ դեղամիջոցներ իմունային համակարգի կողմից վանող արձագանքը ճնշելու համար։

Հիվանդի ու դոնորի անունները կլինիկայի ներկայացուցիչները չեն հայտնում, բայց նշում են, որ աղջիկը ԱՄՆ-ում ամենաերիտասարդ հիվանդն է, ում դեմք են փոխպատվաստել։

Մասնագետների գնահատականներով վիրահատությունը հաջող է անցել։ Հիմա հիվանդը պետք է անցնի երկարատեւ ռեաբիլիտացիա, որից հետո նա կկարողանա վերադառնալ նորմալ կյանքի։ Երբ աղջիկն ամբողջովին վերականգնվի, նրան սպասելու է ֆիզիոթերապեւտիկ բուժում, որի ժամանակ նա նորից սովորելու է ուտել, ժպտալ, խոսել ու նույնիսկ համբուրվել։ Վիրաբույժները շեշտում են, որ ամիսներ են անցնելու մինչեւ այտուցները իջնեն, ու հնարավոր լինի տեսնել նոր դեմքի դիմագծերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել