• Latest news

Ամուսնությունը քայքայում է երիտասարդների առողջությունը. հետազոտություն

27 հուլիսի, 2017  23:54

Ամուսնությունը մարդկանց պակաս առողջ է դարձնում: Նման եզրահանգման են եկել Օհայոյի համալսարանի մասնագետները: Նման օրինաչափության աղբյուրները գիտնականները տեսնում են վերջին 50 տարիներին ամուսնության ինստիտուտի որակի փոփոխության մեջ:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են 1955-1984 թվականների ընթացքում ծնված ամուսնացած մարդկանց առողջության մասին տվյալները: Արդյունքում նրանք հանգել են եզրակացության, որ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների պարագայում ընտանիք կազմելը հաճախ առողջության համար սպառնալիքի գործոնի է բախվում:

Գիտնականների խոսքով՝ տեսակետը, որ ամուսնանալը նպաստում է առողջության բարելավմանն ու կյանքի տեւողության աճին, ի հայտ է եկել 1950-ական թվականներին: Նրանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավագ սերնդի ամուսնացած ներկայացուցիչների առողջությունն իսկապես ավելի ամուր է՝ ի տարբերություն նրանց ամուրի հասակակիցների: Սակայն ավելի երիտասարդ զույգերի մոտ պատկերն այլ է:

«Ի տարբերություն հասակակիցների՝ ամուսնացած երիտասարդների առողջությունը շատ վատ վիճակում է»,- պարզել են մասնագետները:

Այս երեւույթի խորը պատճառները մինչեւ վերջ հայտնի չեն: Փորձագետները ենթադրում են, որ մեր ժամանակներում ամուսնության ինստիտուտը փորձության է ենթարկվում՝ կարիերայի եւ վաստակելու ուղղությամբ երիտասարդների կենտրոնացման պատճառով:

Ընտանիքի եւ աշխատանքի միջեւ հավասարակշռություն պահպանելն ավելի ու ավելի դժվար է դառնում՝ ներքին կոնֆլիկտներ ու սթրես առաջացնելով: Այսօր կյանքը միանգամայն տարբեր է 50 տարի առաջվա կյանքից, ընդգծել են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել