• Latest news

ԱՀԿ․ Մինչեւ 6 ամսական երեխաների միայն 40 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում

1 օգոստոսի, 2017  21:15

Այսօրվա դրությամբ աշխարհում ոչ մի տեղ չեն պահպանվում միջազգային բժշկական համայնքի կողմից խորհուրդ տրվող կրծքով կերակրման ստանդարտները, հայտնում է ԱՀԿ-ն։ Մինչդեռ այդ ուղղությամբ պետական ներդրումները կարող էին հեռանկարում 300 մլրդ դոլարի տնտեսական շահույթ ապահովել։

ԱՀԿ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հիմա աշխարհում մինչեւ վեց ամսական երեխաների ընդամենը 40 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում։ Մինչդեռ կրծքով կերակրումն ունի առավելություններ երեխաների մտավոր ու ֆիզիկական առողջության համար ու բարերար է ազդում մայրերի առողջության վրա։ Երեխաների մոտ նվազում է լուծի ու թոքաբորբի հավանականությունը, իսկ մայրերի մոտ՝ ձվարանների ու կրծքագեղձի քաղցկեղի, 2-րդ տեսակի դիաբետի, նաեւ հետծննդյան դեպրեսիայի զարգացման վտանգը։

«Կրծքի կաթը գործում է երեխայի համար առաջին պատվաստման նման՝ պաշտպանելով նրան պոտենցիալ մահացու հիվանդություններից ու տրամադրելով նրան բոլոր սննդարար նյութերը, որոնք անհրաժեշտ են ապրելու ու զարգանալու համար»,- ասում է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ասհանոմ Գեբրեյեսուսը։ «Աջակցություն ազգերի առողջությանն ու բարեկեցությանը․ կրծքով կերակրմանն աջակցելուն ուղղված ներդրումների հիմնավորումը» զեկույցի հեղինակները հաշվարկել են, որ յուրաքանչյուր նորածնի համար տարեկան 4․7 դոլարի ներդրումի դեպքում 10 տարում հնարավոր կլիներ փրկել 520 մլն երեխայի ու մոտ 300 մլրդ դոլարի համարժեք տնտեսական շահույթ ստանալ՝ հիվանդացության նվազման, ու որպես հետեւանք՝ առողջապահական ծախսերի նվազեցման, նաեւ արտադրողականության բարձրացման հաշվին։

Կրծքով կերակրման հարցերով համաշխարհային միությունը բոլոր երկրներին կոչ է արել ձեռնարկել միջոցառումներ, այդ թվում ներդնել ընտանեկան հանգամանքների համար վճարվող արձակուրդ ու իրականացնել աշխատավայրերում կրծքով կերակրումը խախուսելու քաղաքականություն։ ԱՀԿ հայտարարությունը հարմարեցված է  Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին, որը անցկացվում է ամեն տարի օգոստոսի 1-ից սկսած։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել