Բրիտանուհին բջջային հավելվածի միջոցով իր մարմնի վրա «վատ» խալ է հայտնաբերել, ինչից մի քանի շաբաթ անց չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել:
Անգլիական Սոմերսեթ կոմսության բնակչուհին՝ 46-ամյա Նիկի Դուդրիջը, սարսափելի ախտորոշման մասին իմացել է խալերի սքանավորման համար նախատեսված հավելվածի միջոցով, հաղորդում է The Independent-ը:
Նիկին սքանավորել է իր խալերը, եւ հավելվածը ցույց է տվել, որ բոլորը նորմալ վիճակում են՝ բացի մեկից, որը մնացածից տարբերվել է գույնով եւ չափերով: Սմարթֆոնը հուշել է. հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:
Բժիշկները չարորակ մելանոմա են ախտորոշել, որը մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակն է համարվում:
Բրիտանուհուն վիրահատել են: Վիրահատական միջամտությունը հաջող է անցել: Կինը կարծում է, որ հավելվածը փրկել է իր կյանքը:
«Հավելվածը ներբեռնելուց մի քանի շաբաթ անց արդեն վիրաբույժները հեռացրեցին չարորակ մելանոման»,- պատմել է Նիկին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր