• Latest news

Ծովախոտի միացությունները ճնշում են քաղցկեղի զարգացումը

17 օգոստոսի, 2017  16:54

Ծովախոտի կենսաբանորեն ակտիվ միացությունները կարող են ճնշել քաղցկեղային բջիջների աճը, պարզել են Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի եւ ՌԳԱ Հեռավորարեւելյան բաժանմունքի երիտասարդ գիտնականները:

«Zostera Asiatica ծովախոտից ստացված դիսուլֆատ լյուտեոլինի (ԴՍԼ) դեղագործական ակտիվության հետազոտությունը ցույց է տվել նրա հակաքաղցկեղածին հատկությունները եւ արտահայտված բուժական էֆեկտը… Հետազոտությունն անցկացվել է լաբորատոր կենդանիների մաշկային քաղցկեղագենեզի (քաղցկեղային հիվանդության տեսակ) մոդելի վրա: ԴՍԼ-ով բուժված խմբերում 15 շաբաթ տեւած փորձից հետո ուռուցքների քանակը եւ չափերը, նոր օջախների առաջացման հաճախականությունը, աճի ինտենսիվությունը նվազագույնը 1,5 անգամ ավելի փոքր են եղել՝ այն խմբի համեմատությամբ, որում այս նյութը չի կիրառվել»,- նշված է բուհի հաղորդագրության մեջ:

Մագիստրոս Նադեժդա Զորովայի խոսքով՝ ԴՍԼ-ով բուժման կուրսը բերում է իմունաբանական վերահսկողության մեխանիզմների խթանման:

Ստացած տվյալները հաստատել են, որ ԴՍԼ-ն կարելի է օգտագործել քաղցկեղի լրացուցիչ թերապիայի համար, այդ թվում՝ որպես ֆունկցիոնալ սնունդի բաղադրիչ տարբեր ըմպելիքների եւ սննդամթերքի մեջ, հայտնել են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է