• Latest news

Մենինգիտի հետեւանքով երիտասարդ կինը զրկվել է ոտքերից եւ ձախ թեւից (ֆոտո)

21 օգոստոսի, 2017  19:12

Նոթինգեմի 21-ամյա ուսանողուհի Շարլոթա Հանիբալը ոտքերից եւ ձախ ձեռքից զրկվել է մենինգիտի հետեւանքով: Աղջիկը սկզբում հիվանդության ախտանիշները խումհար է համարել: Երբ 2 օր հետո նրան հիվանդանոց են տարել, նա արդեն գրեթե մահամերձ էր: Բժիշկներին հաջողվել է հիվանդությունը կասեցնել, սակայն ստիպված էին անդամահատել աղջկա ոտքերը ծնկից ներքեւ եւ ձախ թեւի մեծ մասը:

Շարլոթայի հիվանդության ախտանիշներն իսկապես ավելի շատ նման էին ալկոհոլային թունավորման: Աղջկա գլուխն ասես պայթեր, նա իրեն հոգնած եւ ջարդված էր զգում: Շարլոթան վատ ինքնազգացողության պատճառով ստիպված էր դասերից ավելի շուտ տուն գնալ: Նա հույս ուներ, որ տանը կքնի, եւ ամեն ինչ կանցնի: Սակայն նրա վիճակը չէր բարելավվում: Շուտով նրան հիվանդանոց են տարել եւ ախտորոշում կատարել, պարզվել է, որ նրա մոտ մենինգիտ է:

Շարլոթա Հանիբալի վիճակը կայունացել է միայն հիվանդանոցում 3 ամիս անցկացնելուց հետո: Աղջիկը դուրս է գրվել անդամահատված, լսողության մասնակի կորստով եւ երիկամային անբավարարությամբ:

Նոր կյանք սկսելով՝ Շարլոթան դարձել է մենինգիտի հետազոտության բարեգործական հիմնադրամի կամավոր: Նրա գործունեությունն ուղղված է այս վիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու անհրաժեշտության մասին իրազեկմանը:

«Ամեն օր ես ինձ ավելի լավ եմ զգում, սակայն, միեւնույն է, այնպիսին, ինչպիսին նախկինում եմ եղել, այլեւս երբեք չեմ դառնա: Մի՛ կրկնեք իմ սխալը, պատվաստում կատարեք: Այլապես ստիպված կլինեք անցնել այն ամենի միջով, ինչով ես եմ անցել»,- ասել է աղջիկը:

Հիշեցնենք, որ մենինգիտը կարճ գաղտնի շրջանով ինֆեկցիոն հիվանդություն է: Դրա տեւողությունը կազմում է մի քանի օրից մինչեւ 2 շաբաթ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել